Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՎԶԵԲ-ին կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
23/04/2021 18:33
Կիսվել

ՎԶԵԲ-ին կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը

Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանն աջակցելու իր շարունակական հանձնառության շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի ֆոնդային բորսայի համար հաստատել է տեխնիկական աջակցության ծրագիր, որով նախատեսվում է մշակել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման 3-5 տարվա ռազմավարական ծրագիրը:

Ծրագրի իրականացման համար որպես խորհրդատու ընտրվել է Bourse Consult կազմակերպությունը, որն ունի մեծ փորձառություն ոլորտում և արդեն իսկ իրականացրել է կենտրոնացված գործակալի ինստիտուտի ստեղծման վերաբերյալ (CCP – central counterparty) հետազոտություն Հայաստանում: Ծրագրի մշակմանն աջակցում են նաև ՀՀ կենտրոնական բանկը, Վարշավայի ֆոնդային բորսան և ՎԶԵԲ-ը:

Կարևորելով այս ծրագրի նշանակությունը` Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը մասնավորապես նշեց. «Ուրախ ենք ունենալ այս հնարավորությունը, քանի որ կապիտալի շուկայի կարգավորումներն ու զարգացման ծրագիրը վերջին անգամ վերանայվել են 10-ից ավելի տարիներ առաջ: Բացի այդ, հաշվի առնելով Վարշավայի բորսայի` AMX- Հայաստանի ֆոնդյին բորսայի բաժնետեր դառնալու և այդպիսով Հայաստանի շուկա մտնելու մտադրությունը, ինչպես նաև ՎԶԵԲ-ի մեծ հետաքրքրությունը և ՀՀ կենտրոնական բանկի անվերապահ աջակցությունը փոփոխություններին ու զարգացման ծրագրերին` համոզված եմ, որ այս ծրագիրը հանդիսանալու է հրաշալի հնարավորություն` զարգացնելու Հայաստանի կապիտալի շուկան, որն ունի դեռևս չբացահայտված ու չօգտագործված մեծ հնարավորություններ: Վստահ եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ մենք կստեղծենք գրավիչ միջավայր Հայաստանի կապիտալի շուկայի և համապատասխան ֆինանսական միջնորդավորման ծառայությունների զարգացման համար»:

AMX-Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11