Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Tesla-ն առաջին եռամսյակն ավարտել Է ռեկորդային շահույթով
27/04/2021 17:47
Կիսվել

Tesla-ն առաջին եռամսյակն ավարտել Է ռեկորդային շահույթով

Tesla Inc ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրողը 2021 թվականի առաջին եռամսյակն ավարտել է ռեկորդային շահույթով, սակայն ընկերության հասույթը շուկայի կանխատեսումներից փոքր-ինչ վատ է:

Ինչպես հաղորդվել է Tesla-ի մամուլի տեղեկագրում, նրա զուտ շահույթը հունվար-մարտ ամիսներին կազմել է 438 մլն դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 0,39 դոլար՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 16 մլն դոլարի կամ մեկ բաժնետոմսի դիմաց 0,02 դոլարի համեմատությամբ: Անցած եռամսյակում Tesla-ն արտանետումների բաժնեմասերը այլ ավտոարտադրողների է վաճառել ռեկորդային շահույթով՝ 518 մլն դոլար, ինչը 46 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա այդ նույն ժամանակաշրջանի վաճառքները: Առանց բաժնեմասերի վաճառքի Tesla-ն եռամսյակը կավարտեր վնասով: Առաջին եռամսյակում ընկերությունը նաեւ 101 մլն դոլար է վստակել բիթքոյնների վաճառքով: Tesla-ի եռամսյակային հասույթը կտրուկ ավելացել է 74 տոկոսով՝ մինչեւ 10,39 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա այդ նույն ժամանակաշրջանի 5,99 մլրդ դոլարի համեմատությամբ, երբ ավտոարտադրողն ստիպված է եղել Չինաստանում գործարանը փակել համավարակի պատճառով:

Tesla-ի հաղորդագրության մեջ ասվում է ավտոմեքենաների վաճառքի «զգալի աճի» մասին: Ապրիլի սկզբին Tesla-ն հաղորդել էր, որ հունվար-մարտին գնորդներին բեռնառաքել է 184,8 հազար ավտոմեքենա: Tesla-ի ավտոմեքենաների արժեքն առաջին եռամսյակում մեկ տարի առաջվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 13 տոկոսով: Դրա հետ մեկտեղ ընկերությունում նշում են, որ նրա գործողությունների շահութաբերության աճի տեմպերը, ինչպես նաեւ ծախսերի նվազումը էլ ավելի բարձր են եղել: Tesla-ն պլանավորում է արտադրական հզորություններն ուժեղացնել «որքան կարելի է արագ» եւ հույս ունի, որ ժամանակի ընթացքում կհասնի ավտոմեքենաների 50 տոկոս իրացման միջին տարեկան տեմպերի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78