Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Ռեստորանների Հայկական Միություն. պահանջում ենք պահպանել շրջանառության հարկը՝ առկա կարգավորումներով
17/05/2021 22:15
Կիսվել

Ռեստորանների Հայկական Միություն. պահանջում ենք պահպանել շրջանառության հարկը՝ առկա կարգավորումներով

Ռեստորանների Հայկական Միությունը կտրականապես դեմ է կառավարության կողմից առաջարկվող, ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունների կողմից նախնական քննարկման դրված ընդհանուր ԱԱՀ համակարգի ներդրման հայեցակարգին, որով վերացվում է նաև շրջանառության հարկի տեսակը, ի մասնավորի, հանրային սննդի ոլորտում աշխատող ընկերությունների համար։

2020-ին Քովիդի համավարակի և պատերազմի ճգնաժամերից դեռևս լիովին դուրս չեկած և նոր վերականգնվող տնտեսության ոլորտների, մասնավորապես հանրային սննդի բնագավառի համար, առաջարկվող հարկային փոփոխությունների արդյունքում մի քանի՝ 3-4, անգամ կավելանա հարկային բեռը և կունենա ծանր հետևանքներ՝
  • Անհամեմատ կբարձրանան մատուցվող ծառայությունների արժեքները
  • Կառաջանա անհավասար մրցակցություն
  • Կփակվեն հարյուրավոր ձեռնարկություններ
  • Կկորսվեն հազարավոր աշխատատեղեր։
Սա իր հերթին բերելու է նաև հանրային սննդի կողմից վճարվող հարկերի կրճատման՝ այսինքն նաև չի իրագործվելու ավելի շատ հարկեր հավաքելու կառավարության հռչակած նպատակը։
Միաժամանակ հիշեցնում ենք, որ 2018-ին արդեն իսկ երեք անգամ ավելացել է հանրային սննդի ոլորտի հարկային բեռը, ինչը նշանակում է, որ առաջարկվող հայեցակարգի ընդունման դեպքում ընդամենը 3 տարում մեր բնագավառի բիզնեսի հարկումը ավելանում է 10 անգամ։
Սա անթույլատրելի է։
Ելնելով վերոնշյալից պահանջում ենք պահպանել շրջանառության հարկը առկա կարգավորումներով, բարելավել հարկային վարչարարությունը և չխոչընդոտել այս հետճգնաժամային իրավիճակում հանրային սննդի ոլորտի վերականգնմանը։

Ռեստորանների Հայկական Միությունը վճռականորեն շարունակելու է բոլոր օրինական միջոցներով պայքարել հանրային սննդի ոլորտի շահերի։

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84