Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Հետաքրքի՞ր է Data-ն․ արի՛ Ֆիլիպ Մորրիս
26/05/2021 17:43
Կիսվել

Հետաքրքի՞ր է Data-ն․ արի՛ Ֆիլիպ Մորրիս

Ֆիլիպ Մորրիսի PMI Science R&D Center գիտահետազոտական կենտրոնն իր տարեկան Incompass by Aspire պրակտիկայի ծրագրի շրջանակներում սպասում է տվյալագիտությունը բացահայտել ցանկացող երիտասարդ տաղանդներին։ Միացեք Ֆիլիպ Մորրիսի PMI Science կենտրոնին որպես փորձնակ, մասնակցեք վեցամսյա վարձատրվող ծրագրին ու հմտացեք ամենաթրենդային Data Science ուղղության մեջ։ Ծրագրին դիմելու համար անցեք հետևյալ հղումով։

Տվյալագիտությունը՝ Data Science, համարվում է մեր ժամանակների ամենապահանջված ու արագ զարգացող ուղղություններից մեկը։ Մենք մուտք ենք գործում նոր դարաշրջան, ուր ամենաթանկը տեղեկատվական դարաշրջանի հիմնական ռեսուրսն է՝ տվյալները: Կորպորացիաներն ու կառավարությունները ամեն օր տերաբայթերով տվյալներ են հավաքում, որոնց գրագետ վերլուծությունը մասնագետներին հսկայական եկամուտ կարող է բերել։

Ինչու՞ դիմել Incompass by Aspire պրակտիկայի ծրագրին՝ որպես տվյալագետ՝

  1. Լավագույն գործատու․ արդեն երրորդ տարին է, ինչ Ֆիլիպ Մորրիս ընկերությունը Հայաստանում ճանաչվում է լավագույն գործատու Top Employer միջազգային ինստիտուտի կողմից։ Այս հավաստագիրը փաստում է, որ ընկերությունը մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կիրառում է ամենաժամանակակից ու արդյունավետ մոտեցումները։ Մարդն այստեղ ուշադրության կենտրոնում է։ Պատահական չէ, որ ընկերության աշխատակիցները հաճախ են կրկնում․ «Ընկերությունները չեն փոխում աշխարհը․ դա անում են մարդիկ»։
  2. Լավագույն գիտություն․ Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոնին միանալով՝ հասանելիություն եք ստանում ընկերության միջազգային գիտական ցանցին, որտեղ ներգրավված են տվյալագիտության ոլորտի լավագույն մասնագետները։ Ամենօրյա հանդիպումներ, համատեղ ծրագրեր, մինչև կովիդն էլ՝ հաճախակի ուղևորություններ արտասահման։ Գիտություն – ճանապարհորդություն – մասնագետներ այս կախարդական շղթան վստահաբար կապահովի ցանկացած սկսնակ մասնագետի զարգացումը։
  3. Լավագույն թիմ․ Ֆիլիպ Մորրիսում աշխատելը հավես է։ Բավարար է դիտել մի քանի հոլովակ կամ թիմային հավաքներից մի քանի նկար նայել, ու ակնհայտ կդառնա․ ընկերության երիտասարդ, ակտիվ մասնագետները համակված են թիմային ոգով, պատրաստ են միմյանց աջակցել ու իրար համար ապահովել աշխատանքի լավագույն պայմանները։ Էլ ի՞նչ է պետք հաճելին ու օգտակարը համատեղելու առումով։
  4. Լավագույն տեղ․ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը տեղակայված է Երևանի սրտում՝ Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում։  Ամբողջությամբ վերանորոգված ֆուտուրիստական գրասենյակը լավագույնս տրամադրում է բեղուն աշխատանքի, իսկ պատուհանի տեսարանը ստիպում է ևս մեկ անգամ համոզվել․ Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է։

Ամեն տարի Incompass by Aspire պրակտիկայի ծրագրին դիմում է ավելի քան 700 նորավարտ ու երիտասարդ մասնագետ։ Մրցակցությունը մեծ է, բայց և արդարացված․ սկսնակ մասնագետների համար պրակտիկայի այս ծրագիրն իսկապես լավագույն տարբերակն է աշխատանքային փորձ ու մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու։ Դիմեք, ժամանակը սահմանափակ է։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90