Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վիվա-ՄՏՍ-ն ու IMUSIC-ը ներկայացնում են «IMUSIC» արհեստական բանականությամբ երաժշտական հավելվածը
04/06/2021 21:36
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ն ու IMUSIC-ը ներկայացնում են «IMUSIC» արհեստական բանականությամբ երաժշտական հավելվածը

Եթե Վիվա–ՄՏՍ–ի բաժանորդ եք և երաժշտությունը Ձեր առօրյայի անբաժանելի մասն է, ապա «IMUSIC» երաժշտական հավելվածը հենց զ համար է։ Իսկ եթե կանխավճարային «X», «Y», «Z» և հետվճարային «X», «Y» սակագնային պլաններից որևէ մեկի բաժանորդ եք, ապա առավելությունն ավելի քան ակնհայտ է:

Վիվա–ՄՏՍ–ի և «IMUSIC»–ի միջև բացառիկ համագործակցությանը նվիրված միջոցառումը հյուրընկալել էր հայկական շոու-բիզնեսի, գործարար աշխարհի ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Համագործակցության նպատակն է Վիվա–ՄՏՍ–ի բաժանորդներին ապահովել որակյալ երաժշտական բովանդակությամբ, ինչպես նաև հնարավորություն տալ բացահայտելու կամ արթնացնելու յուրաքանչյուրի ներսում թաքնված DJ-ին։

IMUSIC հավելվածի միջոցով երաժշտություն լսելիս՝ Վիվա–ՄՏՍ–ի սակագնային «X», «Y» ու «Z» պլանների շրջանակներում տրամադրվող ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ բաժանորդի կողմից IMUSIC-ի օգտահաշիվ հեռախոսահամարով մուտք գործելու և ակտիվացված փաթեթ ունենալու դեպքում: Վիվա-ՄՏՍ–ի մյուս սակագնային պլանների բաժանորդների՝ հավելվածից օգտվելու ընթացքում սպառված ինտերնետի արժեքը հաշվարկվում է ընթացիկ սակագնային պլանի հիման վրա։ IMUSIC երաժշտական հավելվածի մյուս առավելությունն էլ այն է, որ ի տարբերություն ուրիշ շատ երաժշտական հավելվածների՝ այս հավելվածի բաժանորդրության համար վճար նախատեսված չէ:

«IMUSIC» հավելվածի միջոցով հնարավոր է վայելել սիրելի կատարումները բարձր որակով՝ HQ սթրիմինգով, ստեղծել երաժշտական նախասիրությունների անհատական ցանկ և կիսել այն այլ օգտատերերի հետ, որոնել նախընտրելի կատարումները՝ արագ ու պարզ եղանակով, տեղեկանալ նորույթներին և երաժշտական աշխարհի նորություններին, հետևել մյուս օգտատերերի, ինչպես նաև կատարողների, բրենդերի և շոու-բիզնեսի ներկայացուցիչների անձնական էջերի թարմացումներին, լսել սիրելի ժանրի երաժշտություն՝ 24/7 հասանելի՝ 6 ռադիոներից մեկով։ Հնարավորությունների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Հավելվածից օգտվելը պարզ է և անչափ հարմարավետ: Ընդամենն անհրաժեշտ է ներբեռնել «IMUSIC» հավելվածը iOS կամ Android օպերացիոն համակարգերի համար, ակտիվացնել ծառայությունը՝ մուտքագրելով բջջային հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն: Այնուհետև պետք է մուտքագրել ստացված հաստատման կոդը՝ ծառայության ակտիվացումն ավարտելու համար:

«Վիվա-ՄՏՍ-ի թվային փոխակերպումը շարունակվում է, ինչը ենթադրում է ոչ միայն ձայնային ու ինտերնետ ծառայությունների, այլև բազմապիսի լուծումների ու հավելվածների տրամադրում: Մեր գործընկերների հետ միասին այսօր ներկայացնում ենք «IMUSIC» հավելվածը, որի հիմքում արհեստական բանականությունն է, ինչը հաշվի է առնում օգտատիրոջ նախասիրությունները: Ամբողջ աշխարհում հեռահաղորդակցության ոլորտն ընթանում է այս ուղղությամբ և Վիվա-ՄՏՍ-ը, որպես նորարարության առաջատար, անմասն չի մնում», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

««IMUSIC»–ը, կարելի է ասել, լավ պայմաններում է ծնվել: Նախ՝ հիմնադրվեց «Naghashyan Solutions» ՏՏ ընկերությունը, որի նախագծերից մեկը դարձավ հենց «IMUSIC»–ը։ Ուրախ ենք հետևել ու տեսնել, թե ինչպես է զարգանում «IMUSIC»–ը՝ ավելացնելով հարթակի հնարավորություններն ու մեծացնելով համագործակցությունների շրջանակները։ Շատ ուրախ ենք, որ այսուհետ համագործակցելու ենք նաև Վիվա-ՄՏՍ–ի հետ։ Վստահ ենք, որ մեր համատեղ աշխատանքն էլ ավելի մեծ առավելություններ կբացի մեր օգտատերերի ու բաժանորդների համար », – նշել է «IMUSIC»–ի հիմնադիր – տնօրեն Լևոն Նաղաշյանը։

Մանրամասն տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել www.mts.am, www.imusic.am, զանգահարել (60) 70-10-20 հեռախոսահամարին կամ՝ գրել [email protected]; [email protected] էլեկտրոնային հասցեին:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2