Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
EURO 2020-ի ընթացքում Ucom-ի բաժանորդները կմասնակցեն uMeter քվեարկություն-խաղարկությանը
10/06/2021 20:44
Կիսվել

EURO 2020-ի ընթացքում Ucom-ի բաժանորդները կմասնակցեն uMeter քվեարկություն-խաղարկությանը

Մինչև հուլիսի 11-ը EURO 2020 ֆուտբոլային առաջնության ընթացքում Ucom-ի շարժական հեռախոսակապի և ֆիքսված ծառայությունների բաժանորդներն անվճար կմասնակցեն uMeter քվեարկության-խաղարկությանը՝ ուղարկելով իրենց կարծիքը սպասվող խաղերի արդյունքների վերաբերյալ։ Քվեարկությանը մասնակցած բաժանորդները ձեռք են բերում հնարավորություն ստանալու նվեր՝ 200 ֆուտբոլային գնդակներից, 60 անլար ականջակալներից և 60 լիցքավորիչ սարքերից (power bank) մեկը։

Շարժական հեռախոսակապի բաժանորդները կարող են մասնակցել uMeter քվեարկություն-խաղարկությանը SMS խաղարկության միջոցով՝ 2020 կարճ համարին ուղարկելով uMeter բանալի բառը, ստանալով կարճ հաղորդագրություններ և ամեն օր կարծիք հայտնելով SMS-ում նշված հաջորդ օրվա խաղերից մեկի վերաբերյալ։ Խաղարկության բոլոր SMS-ներն անվճար են:

«Քանի որ Ucom-ը Արմենիա TV-ի հեռարձակման գործընկերն է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020-ի ցուցադրման շրջանակներում, լինելու են խաղեր, որոնք հեռարձակվելու են բացառապես Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում, որը հասանելի է Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդներին։ Ի դեպ, ֆիքսված ծառայության բաժանորդները կարող են քվեարկել Ucom TV ֆեյսբուքյան էջի Messenger Chatbot-ի միջոցով։ Յուրաքանչյուր օր Ucom TV ֆեյսբուքյան էջում կտեղադրվի հրապարակում հաջորդ օրվա խաղերից մեկի վերաբերյալ և Ձեզ ընդամենն անհրաժեշտ կլինի մրցութային հրապարակման նկարագրությունում նշված հղումով անցնել նամակագրության բաժին, սեղմել Get Started, ընտրել առաջարկվող տարբերակներից մեկը և տրամադրել Ucom ֆիքսված ծառայության Ձեր ID-ն», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Ucom-ը կհավաքագրի իր բաժանորդների SMS և ֆեյսբուքյան քվեարկության արդյունքները, այնուհետև խաղի օրը կներկայացնի դրանք Ucom TV-ով և Ucom TV ֆեյսբուքյան էջում՝ uMeter ինտերակտիվ ցուցիչի միջոցով: Այն ցույց կտա, թե ինչպես են բաշխվել Ucom-ի բաժանորդների ձայները։

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով:

Հավելենք, որ յուրաքանչյուր խաղի համար հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ: Այլ մանրամասները նշված են www.ucom.am/uMeter կայքէջում։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2