Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Այբ» կրթական հիմնադրամը համատեղ նախագծեր կիրականացնեն կրթական ոլորտում 
28/06/2021 12:50
Կիսվել

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Այբ» կրթական հիմնադրամը համատեղ նախագծեր կիրականացնեն կրթական ոլորտում 

Երիտասարդ սերունդը կկերտի մեր ապագան, որի հիմքում կլինի որակյալ կրթությունը։ «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Այբ» կրթական հիմնադրամը համատեղ նախագծերի մեկնարկ դրեցին՝ երիտասարդների զարգացմանը, բիզնեսի և ձեռներեցության կրթությանը, ստարտափերի և գաղափարների կառավարմանն ուղղված ծրագրերի միջոցով։ Կողմերը համագործակցության հուշագիր ստորագրեցին միասնական գործունեություն ծավալելու նպատակով։

««Գալաքսի» ընկերությունների խումբը շարունակում է ընդլայնել կրթական ոլորտի հետ  համագործակցությունը՝ առաջնահերթ համարելով կրթության միջոցով ինովացիոն միջավայրի և մշակույթի խթանումը։ Մենք պատրաստակամ ենք բիզնես գործունեության ընթացքում կուտակած լավագույն փորձը և ինտելեկտուալ կապիտալը ներդնել կրթության ոլորտում։ Ընդառաջ գնալով մերօրյա մարտահրավերներին՝ մեր տեսլականն է գիտելիքահեն և ինովատիվ լուծումների միջոցով հաղթահարել ճգնաժամերը», – ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի ԿՍՊ և գործընկերության ղեկավար Արմեն Խաչիկյանը:

«Այբ» կրթական շարժման գաղափարը մարդկային կյանքը և երկրի ապագան կրթությամբ վերափոխելն է: Իսկ նպատակը՝ սովորելու գերազանցության մշակույթ ձևավորելն ու հայկական կրթության զարգացմանն աջակցելն է։ Ողջ համայնքն իր բոլոր ջանքերն ու ներդրումներն ուղղում է 21-րդ դարի մրցունակ, ստեղծարար, փոփոխությունների պատրաստ սերնդի զարգացմանը։ «Այբ»-ի կողմից իրականացրած ամեն ծրագիր կամ նախաձեռնություն ուղղված է այս լուսավոր նպատակին, որն իրականացնում են «Այբ» գաղափարի շուրջ համախմբված նվիրյալներ ու աջակիցներ։

«Շատ ուրախ ենք, որ կրթությունն այսօր համախմբում է ավելի ու ավելի շատ բիզնեսի ներկայացուցիչների, որոնք կրում են սոցիալական մեծ պատասխանատություն՝ մասնակցություն ունենալով  կրթական լավագույն միջավայրերի և մոդելների ձևավորման ու տարածման գործում։ Վստահ եմ՝ նման գործընկերությամբ ու գիտակցությամբ մեզ կհաջողվի  ավելի հաստատուն քայլերով իրականացնել կրթության ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու մեր առաքելությունը», – ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

Հավելենք, որ հանդիպման ընթացքում, պաշտոնական մասից հետո, «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարության և ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը «Այբ»-ի աշակերտներին ներկայացրեց իր տեսլականը «Որոշումների կայացում և մասնագիտական կողմնորոշում» թեմայի շուրջ։ Զրույցի ընթացքում հնչեցրած հետաքրքիր երեք հարցերի հեղինակներն արժանացան «Գալաքսիի» աջակցությամբ հայերեն թարգմանված Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «21-րդ դարի 21 դասերը» և «Homo Deus. Ապագայի համառոտ պատմությունը» գրքերը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում՝ Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

«Այբ» կրթական հիմնադրամն իր գործունեության 15 տարիների ընթացքում մշակել և իրագործել է կրթական բարեփոխումներին ուղղված բազմաթիվ ծրագրեր, նախագծել և հիմնել օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են հանդիսացել ամբողջ կրթական համակարգի զարգացման համար: «Այբ»–ի ծրագրերը  բոլորի համար են․ նախագծերն ունեն տարեկան շուրջ 125 000 մասնակից։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88