Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՕՐԱՆԺԻ ԿՈՂՄԻՑ
08/12/2010 15:21
Կիսվել

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՕՐԱՆԺԻ ԿՈՂՄԻՑ

«Ամանորին լավ բաները նորից են սկսվում» կարգախոսի ներքո այսօր Orange-ը մեկնարկեց իր տոնական նոր առաջարկները ձայնային ծառայությունների և ինտերնետի բաժանորդների համար:

«Ամանորը տարվա այն առանձնահատուկ շրջանն է, երբ մարդիկ ձգտում են առավել մոտ լինել միմյանց և կիսել տոնական տրամադրությունն իրար հետ: Մեր ամանորյա առաջարկներով մենք ցանկանում ենք  հավելյալ հնարավորություններ տալ մեր բաժանորդներին Ամանորին նախորդող եւ տոնական օրերին ազատ կերպով շփվել մտերիմների հետ”, ասաց Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Տոնական առաջարկի շրջանակներում մինչև հունվարի 13-ը Orange-ի Խոսենք և Ամեն ամիս ձայնային ծառայությունների բաժանորդները, ամեն անգամ հաշիվը լիցքավորելով 500 և ավելի դրամով, կստանան 5 անվճար րոպե` Հայաստանի ֆիքսված և այլ բջջային ցանցեր, ինչպես նաև Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար և 55 րոպե` Orange-ի բաժանորդներին զանգահարելու համար: Ստացված անվճար րոպեները կարելի է օգտագործել մինչև 2011թ. հունվարի 13-ը: Բաժանորդները հաշիվը կարող են լիցքավորել Orange-ի 74 խանութներում, ինչպես նաև ավելի քան 7000 վաճառակետերում ողջ Հայաստանում:  

Orange-ն ամանորյա անակնկալներ է պատրաստել նաև ինտերնետի բաժանորդների համար: Բոլոր նրանք, ովքեր կբաժանորդագրվեն Orange Ինտերնետին մինչև դեկտեմբերի 31-ը մեկ տարով` առաջին ամսվա բաժանորդագրությունը կստանան անվճար և ինչպես միշտ ձեռք կբերեն Ինտերնետ Հիմա մոդեմը մեկ դրամով:

Հիշեցնենք, որ Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային հեռախոսակապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի մոտ 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 93% տոկոսը:

Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար և անմիջական բրենդ, և իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն երկրում առաջնորդել է մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչև 14.4 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետ և այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին: Orange-ը Հայաստանում նաև խթանեց սմարթֆոնների շուկայի զարգացումը` առաջինը ներկայացնելով iPhone, Android համակարգով HTC սմարթֆոններ, և հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձնելով մեծաթիվ սպառողների: Orange-ը վերջերս ներկայացրեց նաև BlackBerry լուծումը Հայաստանում:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37