Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Վիվա-ՄՏՍ-ը ամփոփել է «Թանգարանային օրեր» նախագիծը
05/10/2021 16:35
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ը ամփոփել է «Թանգարանային օրեր» նախագիծը

2020 թվականին ՎիվաՄՏՍը ներկայացրել էր «Թանգարանային օրեր» խորագրով մշակութային նախագիծը: Նախագծի մեկնարկը տրվել էր կորոնավրուսի համավարակի թեժ շրջանում և նպատակ ուներ թանգարաններում առցանց շրջայցերի միջոցով հայաստանյան հանրությանը ներկայացնելու հայ մշակութային հարուստ ժառանգությունը:

Նախագծի առաջին եթերաշրջանում ներգրավվել է ինը թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի տունթանգարանները, Կոմիտասի թանգարանինստիտուտը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը և Էրեբունի պատմահնագիտական արգելոցթանգարանը:

«Երբ սկսեցինք «Թանգարանային օրեր» նախագիծը, մեծ ոգևորություն ու հավատ կար, որ մշակութային կարևոր գործ ենք անում մեր հայրենակիցների համար: Համավարակով  պայմանավորված սահմանափակումների պատճառով աշխարհն ամբողջությամբ անցավ օնլայն շփման, և մենք էլ որոշեցինք հնարավորություն ընձեռել առցանց շրջելու տարբեր հայաստանյան թանգարաններով և ծանոթանալու հայ մշակույթին», – ասել է ՎիվաՄՏՍի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Թանգարաններում առցանց շրջայցերը ներկայացնում են հետաքրքիր ու բանիմաց զբոսավարները՝ ընդգծելով յուրաքանչյուր թանգարանի ամենահետաքրքիր ու կարևոր առաձնահատկությունները:

«Յուրաքանչյուր հաղորդման վրա աշխատել է պրոֆեսիոնալների մեծ թիմ և ստացել ենք շատ մեծ դրական արձագանք, քանի որ իսկապես անմիջական ու հետաքրքիր է ստացվել յուրաքանչյուր շրջայցը: Օրինակ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում այնքան շատ ցուցադրություններ կան, որ երեք թողարկում ենք նվիրել: Մինչ օրս մեծ հաճույքով դիտում եմ թողարկումները և վայելում մեր մշակութային ժառանգությունը», – հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«Թանգարանային օրեր» նախագծի թողարկումների ամբողջական շարքը կարելի է դիտել ՎիվաՄՏՍի պաշտոնական յութուբյան ալիքում՝ https://www.youtube.com/user/MTSArmeniaOfficial հղմամբ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9