
Ալեքսանդր Եսայան. Հայկական մի քանի տեխնոլոգիական ընկերություն մոտակա մեկ կամ երկու տարվա ընթացքում կդառնա Unicorn
Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը զրուցել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման, ոլորտի խնդիրների և ապագա անելիքների մասին։
«Հայաստանում կան մի քանի ընկերություններ, որոնց ես տեսնում եմ, որ մոտակա մեկ կամ երկու տարվա ընթացքում կդառնան Unicorn՝ կարժենան 1 մլրդ դոլարից ավել: Դա Հայաստանի համար նշանակում է, որ բնակչությանը ընկնող ընկերությունների քանակի համեմատ մենք կարող ենք մեր երկիրը դասել թոփ երկրների շարքում», – նշում է Եսայանը: