Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀայՓոստ. Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան
27/10/2021 17:15
Կիսվել

ՀայՓոստ. Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան

2021 թվականի հոկտեմբերի 27-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշով գեղաթերթիկ «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով: 

Գեղաթերթիկի մարումը կիրականացնեն Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ գերաշնորհ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան, ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: 

Գեղաթերթիկի յուրաքանչյուր նամականիշն ունի 630 ՀՀ դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի ձախ նամականիշի վրա պատկերված է Հովհաննես Պողոս II Պապը, ով այցելել էր Հայաստան 2001 թվականին, իսկ գեղաթերթիկի աջ նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Պապը, ով այցելել էր Հայաստան 2016 թվականին:  

Գեղաթերթիկի վերին և ստորին հատվածներում նշված են «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան» և «ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Գեղաթերթիկի խորապատկերին ներկայացված է Խոր Վիրապի վանքը և Արարատ լեռը:

Թողարկման օրը` 27 հոկտեմբերի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի 

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 30,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 100,0 x 80,0 մմ

Տպաքանակը՝ 25 000 հ.

 

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6