Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ամերիաբանկ. Բանկային ծառայություններից մինչև այլ առցանց գործիքներ ու ծառայություններ
28/10/2021 21:43
Կիսվել

Ամերիաբանկ. Բանկային ծառայություններից մինչև այլ առցանց գործիքներ ու ծառայություններ

Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն այսօր լրագրողերին պատմել է թվայնացման կարևորության, ընձեռվող հարմարավետության մասին:

Ամերիաբանկն այլևս ֆինանսական ծառայությունների մատուցումից բացի թույլ կտա հաճախորդին մինչև ֆինանսավորում ստանալը կատարվող որոշ ծառայություններից օգտվել մեկ հարթակում:

Այսպիսով, բանկն առաջարկում է ծանոթանալ կառուցապատողների առաջարկներին մեկ հարթակում: Առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման Estate.ameriabank.am հարթակում ներկայացված են բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք՝ համաձայն վարկի ամսական մարումների գումար կամ գույքի գնի՝ թուլատրելով ֆիլտրել՝ ըստ տեսակի, տարածքի, սենյակների քանակի և այլն: Գույքն ընտրելուց հետո այցելուն կարող է բանկին ներկայացնել վարկի վերաբերյալ հետաքրքրվածության առցանց հայտ, որից հետո բանկը կապ կհաստատի այցելուի հետ: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում կներկայացվեն վարկավորման մանրամասները:

Ամերիաբանկը ստեղծել է նաև automarket.ameriabank.am ավտոմեքենաների դիլերների համար նախատեսված միասնական հարթակը: Ընտրելով մեքենան, ծանոթանալով վարկավորման պայմաններին՝ հաճախորդը կարող է տեղեկանալ՝ որքան վարկ կարող է ստանալ, այնուհետև այցելել ավտոսրահ:

Ամերիաբանկը ստեղծել է նաև այլ առցանց գործիքներ՝ Ameriastream-ը՝ դրամային արագ փոխանցումներ, առցանց վճարումների համար, օնլայն ապահովագրությունը՝ ապահովագրական պայմանագրերի կնքման համար՝ առանց բանկ այցելելու: Ամերիաբանկն առաջարկում է նաև www.liooli.am օնլայն գնումների հարթակը, որտեղ ներկայացված են տեղական արտադրողների ապրանքատեսակները:

Ինչ է բանկին տալու այսօրինակ ծառայությունների ոլորտ «ներխուժելը», Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը պատասխանում է՝ ինտեգրվել հաճախորդի առօրյայի մեջ ոչ միայն բանկային ծառայություններով, այլ տարբեր ծառայություններով, որոնք պետք են մարդուն:

«Բացի այդ, հարթակը դառնում է փորձարկումներ կատարելու հնարավորություն, որովհետև եթե կարողանում ենք թիրախավորել տարբեր սեգմենտներ, օրինակ, ուսանողների համար բացահայտել իրենց համար հետաքրքիր ծառայություններ, ՓՄՁ, ԱՁ-ների համար՝ իրենց հետաքրքրող ծառայություններ, ըստ այդմ՝ ըստ իրենց փորձի ու արդյունքի՝ որն է իրականում աշխատում», – Շամցյանի խոսքով՝ դա հնարավորություն կտա նաև բանկին հասկանալ՝ որտեղ է աշխատում ֆինանսական թվային ծառայությունը, որտեղ է գործընկերոջ առաջարկած ծառայությունն աշխատում:

Ի դեպ, հոկտեմբերի 29-ից 31-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կանցկացվի ամենամյա DIGITEC2021 տեխնոլոգիական ցուցահանդեսը, որում տաղավարով ներկայացված է լինելու նաև Ամերիաբանկը: Այնպես որ, յուրաքանչյուր հաճախորդ ու հետաքրքրվող անձ կարող է տեղում՝ Ամերիաբանկի տաղավարում առավել մանրամասն տեղեկանալ բանկի թվայնացման գործընթացից և ֆինանսական համակարգի տեխնոլոգիական էկոհամակարգից:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85