Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 89.32+1.36 WTI - 83.81+1.11
COMEX:  GOLD - 2346.70+0.93 SILVER - 27.50+1.40
COMEX:  PLATINUM - 931.00+2.26
LME:  ALUMINIUM - 2563.50-4.01 COPPER - 9865.00+0.36
LME:  NICKEL - 19157.00-2.95 TIN - 32872.00-4.66
LME:  LEAD - 2207.50+1.73 ZINC - 2848.00+0.56
FOREX:  USD/JPY - 156.06+0.39 EUR/GBP - 1.0721+0.15
FOREX:  EUR/USD - 1.0721+0.15 GBP/USD - 1.2499+0.30
STOCKS RUS:  RTSI - 1178.69+0.65
STOCKS US: DOW JONES - 38085.80-0.98 NASDAQ - 15611.76-0.64
STOCKS US: S&P 500 - 5048.42-0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 37628.48+0.20 TOPIX - 2663.53-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 17284.54+2.71 SSEC - 3052.90+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 8078.86+0.48 CAC40 - 8016.65-0.93
STOCKS EUR:  DAX - 17917.28-0.95
25/04/2024  CBA:  USD - 388.60-1.44 GBP - 485.98+4.24
25/04/2024  CBA:  EURO - 416.73+1.10
25/04/2024  CBA:  GOLD - 28988.69-291.76 SILVER - 338.83-8.97
ՀայՓոստն ու Մետրոպոլիտենը բացում են նամականիշերի ցուցահանդես
29/10/2021 14:21
Կիսվել

ՀայՓոստն ու Մետրոպոլիտենը բացում են նամականիշերի ցուցահանդես

ՀայՓոստն ու Երևանի մետրոպոլիտենը համատեղ կազմակերպում են նամականիշերի ցուցահանդես Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: 

Ցուցահանդեսը նպատակ ունի ֆիլատելիստական պրոդուկտների միջոցով հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը, ինչպես նաև տեղեկատվություն մատուցել մեծանուն հայերի մասին:

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են նամականիշեր և գեղաթերթիկներ, որոնք թողարկվել են 2010-2021 թվականների ընթացքում: Նրանք պատմում են Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության, բուսական և կենդանական աշխարհի, տեսարժան վայրերի, նշանակալի իրադարձությունների և մարդկանց մասին: 

«Շնորհակալ ենք Երևանի մետրոպոլիտենին համագործակցության համար, որի շրջանակում մենք կազմակերպել ենք նամականիշերի ցուցադրություն: Սա հերթական անգամ հնարավորություն կտա ճանաչել նամականիշերը, դրանց արժեքը և նշանակությունը հայկական մշակույթի, արվեստի, գիտության պահպանման և փոխանցման գործում: Մեր քաղաքացիները, գտնվելով Երիտասարդական մետրոյի կայարանում, կարող են բացահայտել նամականիշերի մեծ, հետաքրքիր աշխարհը, ինչպես նաև բարձրացնել հետաքրքրությունը նամականիշերի նկատմամբ»,- նշեց ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Ինչպես նշեց  Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը,- «Երևանի մետրոպոլիտենի նախաձեռնությամբ որոշեցինք այս անգամ ֆիլատելիայի լեզվով ներկայացնել ուղևորներին և զբոսաշրջիկներին Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը։ Արվեստը մետրոյում նախագծի շրջանակներում մետրոպոլիտենի տարբեր կայարաններում պարբերաբար իրականացվում են տարատեսակ մշակութային միջոցառումներ։ 

Մեր գլխավոր նպատակն է, որպեսզի մեր սիրելի ուղևորները նույնիսկ խորության վրա  իրենց թանկարժեք ժամանակն օգտագործեն ի նպաստ իրենց»։

Ցուցադրված նամականիշերի և գեղաթերթիկների շարքում ներկայացված է նաև Հայաստանի առաջին ձայնային մեկ նամականիշով գեղաթերթիկը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Ներբեռնելով ARLOOPA հավելվածը և սկանավորելով գեղաթերթիկը, այն հնարավորություն է տալիս վայելել Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը՝ իր իսկ կատարմամբ: 

Ներկայացված են նաև «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում թողարկված և առաջին հորիզոնականեր զբաղեցրած նամականիշերը:

1992 թվականին Հայաստանի անկախ Հանրապետությունը թողարկեց իր առաջին նամականիշերը` բացելով նոր էջ հայկական ֆիլատելիայի պատմության մեջ: 1992 թ.-ից ի վեր թողարկվել է ավելի քան 1000 նամականիշ և գեղաթերթիկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության, կրոնի, մշակույթի, գիտության, արվեստի, արտադրության, սպորտի, ֆլորայի և ֆաունայի, ճարտարապետության և այլ թեմաներին:

25/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.60
-1.44
Եվրո (EUR)
416.73
+1.10
Ռուբլի (RUR)
4.22
+0.04
Լարի (GEL)
144.60
-1.21
28988.69
-291.76
Արծաթ
338.83
-8.97