Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00-0.50
EUR BUY - 412.00-2.00 EUR SELL - 418.00+0.00
OIL:  BRENT - 89.50+0.20 WTI - 83.66-0.18
COMEX:  GOLD - 2349.60+0.12 SILVER - 27.23-0.98
COMEX:  PLATINUM - 924.40-0.71
LME:  ALUMINIUM - 2569.50+0.23 COPPER - 9965.50+1.02
LME:  NICKEL - 19100.00-0.30 TIN - 32411.00-1.40
LME:  LEAD - 2207.50+0.00 ZINC - 2844.00-0.14
FOREX:  USD/JPY - 158.33+1.45 EUR/GBP - 1.0692-0.27
FOREX:  EUR/USD - 1.0692-0.27 GBP/USD - 1.2489-0.08
STOCKS RUS:  RTSI - 1186.79+0.69
STOCKS US: DOW JONES - 38239.66+0.40 NASDAQ - 15927.90+2.03
STOCKS US: S&P 500 - 5099.96+1.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37934.76+0.81 TOPIX - 2686.48+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 17651.15+2.12 SSEC - 3088.64+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8139.83+0.75 CAC40 - 8088.24+0.89
STOCKS EUR:  DAX - 18161.01+1.36
26/04/2024  CBA:  USD - 388.08-0.52 GBP - 485.57-0.41
26/04/2024  CBA:  EURO - 416.29-0.44
26/04/2024  CBA:  GOLD - 28930.56-58.13 SILVER - 341.43+2.60
Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture the flag» հաքերային մրցույթը
29/11/2021 16:11
Կիսվել

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture the flag» հաքերային մրցույթը

Նոյեմբերի 27-ից 28-ը Ucom ընկերության տեխնիկական աջակցությամբ Մայքրոսֆթ ինովացիոն կենտրոնում կայացավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից կազմակերպված «Capture the Flag» հաքերային մրցույթը:

Մրցույթին մասնակցել են թիմեր ՏՏ ոլորտի խոշորագույն և հայտնի ընկերություններից՝ «Picsart»-ից, «Krisp»-ից, «Synergy»-ից, «Webb Fontaine»-ից, «LifeTrace»-ից, «Snap LLC»-ից, «Uxtankyun»-ից և «Armath»-ից:

«Սպիտակ գլխարկով հաքերներն իրենց հմտությունները մշտապես կատարելագործելու, իրենց փորձը փոխանակելու և նոր մարտահրավերներին միասին արձագանքելու այսպիսի առիթներ պետք է շատ ունենան։ Ուրախ եմ, որ ՁԻՀ-ը ու Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հենց Ucom-ի տեխնիկական աջակցությամբ են իրականացնում այս միջոցառումը», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Արդեն ավանդույթ է դարձել, առնվազն տարին մեկ անցկացնել «Capture the Flag» մրցույթը, և այս տարի որոշեցինք մրցույթն անցկացնել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների թիմերի միջև։ Ուրախ էինք նաև, որ հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը՝ Ucom ընկերությունը պատրաստակամություն հայտնեց հանդես գալու որպես CTF-2021 մրցույթի տեխնիկական գործընկեր», – նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարի Բարսեղյանը։

Նշենք, որ երկու օր տևած թեժ պայքարի արդյունքում՝ «Krisp» ընկերության թիմը, հավաքելով ամենաշատ «դրոշները», դարձավ մրցույթի հաղթող, իսկ «Uxtankyun» ու «LifeTrace» ընկերությունների թիմերն զբաղեցրեցին, համապատասխանաբար, 2-րդ և 3-րդ տեղերը:

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է: Մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է գտնեն խոցելիություններ, հետազոտեն վիրուսներ և վնասակար այլ ծրագրեր, բաց աղբյուրներից տեղեկատվություն գտնեն և հաղթահարեն զանազան խնդիրներ, որոնք ծագում են կիբեռանվտանգության ոլորտում։

26/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.08
-0.52
Եվրո (EUR)
416.29
-0.44
Ռուբլի (RUR)
4.22
+0.00
Լարի (GEL)
145.08
+0.48
28930.56
-58.13
Արծաթ
341.43
+2.60