Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
«Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն 
01/12/2021 15:48
Կիսվել

«Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն 

Ամերիաբանկը այս տարի արդեն երկրորդ անգամ մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` Ամերիա Սերունդը: 

«Ամերիա Սերունդ 14» նախագիծը բացառիկ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր դեռևս չեն հասցրել դառնալ նախորդ ծրագրի մասնակիցը, ովքեր ցանկանում են Նոր տարին սկսել նոր ձեռքբերումներով և փնտրում են լավագույն մասնագետը դառնալու, պրոֆեսիոնալ թիմում աշխատելու, կայանալու և անընդմեջ աճելու ամենաարդյունավետ ուղին: Ծրագիրը լավագույն հնարավորություն է 21-27 տարեկան երիտասարդների համար` մասնագիտական ուղին Ամերիաբանկում սկսելու, նոր հմտություններ և փորձ ձեռք բերելու համար: 

«Ամերիա Սերունդ 14» ծրագրի ընտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիս շարունակ  (09:00- 18:00-ը) անցնելու են տեսական և գործնական ձևաչափով ուսուցում գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: Ամերիաբանկի նոր ու տարբերվող միջավայրում մասնակիցները կքննարկեն հետաքրքրիր գաղափարներ, կբացահայտեն գերազանց սպասարկման գաղտնիքները, ձեռք կբերեն մասնագիտական հմտություններ, կծանոթանան նորարար մոտեցումների` գիտելիքներ և հմտություններ ստանալով արհեստավարժ Ամերիացիների կողմից:

Ծրագրի ավարտին ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն կտրվի շարունակելու իրենց մասնագիտական ուղին Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով մասնաճյուղային մեծ ցանցում կամ  կոնտակտային կենտրոնում: Ծրագրի ընթացքում մասնակիցները վարձատրվելու են: 

«Ամերիա Սերունդ 14»-ի մասնակից կարող են դառնալ 21-27 տարեկան այն  երիտասարդները, ովքեր սիրում են շփվել մարդկանց հետ, հոգատար են, մարդակենտրոն, ունեն ճկուն ու ինքնատիպ մտածելակերպ, ձգտում են անընդմեջ զարգանալ և պատրաստ են երկարաժամկետ համագործակցության: 

Անհրաժեշտ է ունենալ բարձրագույն կրթություն, հաղորդակցման հմտություններ, պատասխանատվության զգացում և նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու ձգտում:

Ամերիա Սերունդը յուրօրինակ հարթակ է գործատուի և թիրախային բուհերի երիտասարդ մասնագետների միջև`  նրանց համար ստեղծելով մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն: 

2012թ.-ից մինչ այսօր իրականացվել է «Ամերիա Սերունդ» թվով 13 ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է միացել ավելի քան 250 թիմակից: 

«Ամերիա սերունդ 14» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Դիմումների վերջնաժամկետը մինչև ս.թ. դեկտեմբերի 18-ն է:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04