Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Շուրջ 20 հայկական ստարտափներ ԱՄԷ-ում կմրցեն Team Telecom Armenia-ի գլխավոր մրցանակի համար
02/12/2021 12:23
Կիսվել

Շուրջ 20 հայկական ստարտափներ ԱՄԷ-ում կմրցեն Team Telecom Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Շուրջ 20 հայկական ստարտափ թիմ և 400-ից ավել ձեռներեցներ, անհատներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ կմասնակցեն Արաբական Միացյալ Էմիրություններում դեկտեմբերի 6-12-ը տեղի ունեցող և ստարտափ էկոհամակարգը սատարող SSSholidays միջոցառմանը:

Ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները, մասնակցել մենթորշիփի հիման վրա կառուցված կրթական ծրագրին, որից հետո վերջիններս կմրցեն Startup Battle-ում։ Հաղթող թիմը կստանա գլխավոր մրցանակը Team Telecom Armenia-ի կողմից, որը SSSholidays-ի գլխավոր հովանավորն է: 

«Team Telecom Armenia-ի սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տեխնոլոգիական միջոցառումների կայացմանը և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Ուզում եմ հաջողություն մաղթել բոլոր ստարտափներին և ընդգծել, որ այս միջոցառումը ոչ միայն մրցանակ կամ ներդրում ստանալու հարթակ է, այլ նաև կրթվելու, զարգանալու և հաջողակ ձեռներեցների փորձը սեփական բիզնես գաղափարներում ներդնելու հիանալի հնարավորություն», – նշել է Team Telecom Armenia-ի համահիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Միջոցառման  կազմակերպիչ Ստարտափ Արմենիա հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանի խոսքով «Ի տարբերություն Սևան Ստարտափ Սամմիթի՝ SSSholidays-ը նոր ձևաչափ է: Ընկերության հիմնադիրները մշակել են միջոցառման անցկացման նորացված ֆորմատ, որի ընթացքում հայաստանյան ողջ ստարտափ էկոհամակարգը հնարավորություն կունենա հավաքվել մեկ հարկի տակ: Ստարտափները իրենց բիզնես գաղափարները ներկայացնելու նաև «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի ժամանակ»։

Մասնակից ստարտափ ընկերությունների գործունեության ոլորտները սահմանափակված չեն։ Միջոցառմանը մասնակցում են ստարտափներ կրիպտոարժույթի, առողջապահական և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տվյալների ավտոմատացման, ֆինանսական տեխնոլոգիաների, կրթության, արվեստի, 3D մոդելավորման և այլ ոլորտներից։

SSSholidays միջոցառման մանրամասներին և մասնակցության ձևաչափերին կարող եք ծանոթանալ այստեղ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01