Բիզնես

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 442.00+0.50 EUR SELL - 445.50+0.50
OIL:  BRENT - 63.86+1.17 WTI - 60.08+0.99
COMEX:  GOLD - 4212.90+0.21 SILVER - 58.42+1.87
COMEX:  PLATINUM - 1660.50+0.22
LME:  ALUMINIUM - 2865.50-0.09 COPPER - 11145.00-0.39
LME:  NICKEL - 14800.00-0.20 TIN - 39040.00-0.31
LME:  LEAD - 1995.00+0.73 ZINC - 3062.50+0.23
FOREX:  USD/JPY - 155.29+0.13 EUR/GBP - 1.1636-0.09
FOREX:  EUR/USD - 1.1636-0.09 GBP/USD - 1.3329+0.04
STOCKS RUS:  RTSI - 1122.46+3.21
STOCKS US: DOW JONES - 47954.99+0.22 NASDAQ - 23578.13+0.31
STOCKS US: S&P 500 - 6870.40+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 50491.87-1.05 TOPIX - 3362.56-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 26085.08+0.58 SSEC - 3902.81+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 9667.01-0.45 CAC40 - 8114.74-0.09
STOCKS EUR:  DAX - 24028.14+0.61
05/12/2025  CBA:  USD - 381.5+0.36 GBP - 508.81+0.22
05/12/2025  CBA:  EURO - 444.45-0.23
05/12/2025  CBA:  GOLD - 51522-71 SILVER - 706.06-9.14
Վիվա-ՄՏՍ. Միկրոէլեկտրոնիկայի 16-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողները ժամանել են Հայաստան՝ մրցանակները ստանալու
10/12/2021 18:42
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Միկրոէլեկտրոնիկայի 16-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողները ժամանել են Հայաստան՝ մրցանակները ստանալու

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի Կազմկոմիտեն այսօր հայտարարել է, որ 16-րդ օլիմպիադայի հաղթողներից երկուսը՝ երրորդ մրցանակին արժանացած Անջելա Կոստիչը` Սերբիայից և Դեյան Գուտիչը` Բոսնիա-Հերցոգովինայից, ժամանել են Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները հատուկ արարողության ընթացքում։ Մրցանակների հանձնումը տեղի է ունեցել Երևանի Մատենադարանի դահլիճում (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ): Պարգևատրման արարողությունից բացի, հաղթողների համար, ինչպես միշտ, կազմակերպվել է հատուկ ծրագիր՝ Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայում մրցել է 436 մասնակից 13 երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Եգիպտոս, Հայաստան, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ և Ուկրաինա:

Օլիմպիադան իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվել է մասնակից բոլոր երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը ներառել է ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, որոնք պահանջում են համապարփակ լուծումներ: Առաջին փուլի 436 մասնակիցներից 21-ն անցել են եզրափակիչ փուլ, որը տեղի է ունեցել առցանց՝ հոկտեմբերի 8-ին: 21 մասնակիցներից 6-ը Հայաստանից էին, իսկ 15-ը՝ մյուս երկրներից: Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի հաղթողների անունները հայտարարվել են 2021թ.-ի հոկտեմբերի 19-ին առցանց կազմակերպված մրցանակաբաշխության արարողության ժամանակ․

  • Առաջին մրցանակակիր էր դարձել Ժաննա Խոջայանը` Հայաստանից:
  • Երկրորդ տեղը զբաղեցրել էր Հասան Մոստաֆա Էմամ Ալին` Եգիպտոսից:
  • Երրորդ մրցանակին արժանացել էին.
  • Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը` Եգիպտոսից
  • Անջելա Կոստիչը` Սերբիայից
  • Դեյան Գուտիչը` Բոսնիա-Հերցոգովինայից

Ուշագրավ է, որ այս տարի առաջին մրցանակին արժանացել է Հայաստանը ներկայացնող 23-ամյա Ժաննա Խոջայանը, ով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրում ընդգրկված 2-րդ կուրսի ուսանողուհի է, սովորում է «Սինոփսիս Արմենիայի» Ուսումնական դեպարտամենտում և արդեն աշխատում է ընկերությունում՝ որպես ճարտարագետ։

«Օլիմպիադայի նպատակներից մեկը Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի, ճանաչելիության բարձրացումն է», – ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը։ «Ոգևորիչ է տեսնել, որ Հայաստանը շարունակում է պահպանել և զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում դեռևս անցյալ դարի կեսերին ձևավորած առաջատարության և գերազանցության ավանդույթները»։

«Անչափ կարևոր է, որ նույնիսկ այս համավարակի պայմաններում Օլիմպիադայի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում։ Ավելին, օլիմպիադան հաջողությամբ շարունակում է ծառայել իր առաքելությանը, և մենք տեսնում ենք, թե ինչպես է շարունակաբար աճում մասնակիցների գիտելիքի մակարդակը», – ասել է Օլիմպիադայի Ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ պրոֆ. Վազգեն Մելիքյանը:

«Սինոփսիս Արմենիայի» կողմից հիմնադրված այս օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետների ն մեծացնել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ մասնակից երկրներում: Այն նաև կարևոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության  որակի չափորոշիչների համապատասխանեցման հարցում՝ հնարավորություն տալով բացահայտել մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ տվյալ երկրի կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով», – ասում է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական դոկտոր Երվանդ Զորյանը և հավելում. «Այն փաստը, որ Պոլիտեխնիկի հետ համատեղ իրականացվող՝ «Սինոփսիս»-ի կրթական ծրագրի ուսանողուհին ճանաչվել է լավագույնը աշխարհի 13 երկիր ներկայացնող 436 մասնակիցների մեջ, վկայում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում մեր կրթական ծրագրերի միջազգային որակի և գերարդիական լինելու մասին»։

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին և անց է կացվում ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն նաև կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա»-ն, իսկ գլխավոր գործընկերը՝ Վիվա–ՄՏՍ–ը: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։ Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

«Մենք տեսնում ենք միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի դրական ազդեցությունը՝ ՏՀՏ ոլորտում արձանագրվող հաջողությունների և ապագայի ներուժի հետագա զարգացման առումով: Այդ իսկ պատճառով տարիներ շարունակ մենք աջակցում ենք այս մեծ ու երկարաժամկետ նախաձեռնությանը։ Ամեն տարի օլիմպիադայի օգնությամբ բազմաթիվ երիտասարդներ հենց իրենք են սահմանում իրենց՝ նորարարության, զարգացման և ստեղծագործելու սահմանները: Հպարտ եմ, որ 16-րդ օլիմպիադայի առաջին մրցանակակիրը Հայաստանից է։ Սա մեծ ձեռքբերում է և ահռելի հաջողություն բոլորիս համար», – ասել է Օլիմպիադայի գլխավոր գործընկեր ընկերության՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն        ը։

«Երբ 2006թ.-ին  հիմնեցինք այս կարևորագույն մրցույթը, պատկերացում չունեինք, որ տարիներ անց այն կվերածվի միկրոէլեկտրոնիկայի բնագավառում միջազգային շատ բարձր նշաձող ունեցող օլիմպիադայի և կնպաստի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորմանը», – ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայք՝ www.microelectronicsolympiad.org:

05/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.5
+0.36
Եվրո (EUR)
444.45
-0.23
Ռուբլի (RUR)
4.9681
+0.0304
Լարի (GEL)
141.26
+0.11
51522
-71
Արծաթ
706.06
-9.14