Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ֆլայ Արնա՝ Հայաստանի ազգային ավիաընկերությունը բացահայտում է ապրանքանիշի վիզուալ ինքնությունը
14/01/2022 15:10
Կիսվել

Ֆլայ Արնա՝ Հայաստանի ազգային ավիաընկերությունը բացահայտում է ապրանքանիշի վիզուալ ինքնությունը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին, ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը` Էյր Արաբիա ընկերությունն, այսօր ներկայացրեց Ֆլայ Արնայի՝ Հայաստանի ազգային ավիաընկերության վիզուալ բրենդի ինքնությունը, որը կկիրառվի համատեղ ձեռնարկության կողմից։

«Արնա» ֆիրմային անվանումը առաջացել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) ընկերության պաշտոնական անվանումից, որտեղ «AR»՝ Armenian բառից է վերցված, «N»՝ National-ից և «A»՝ Airlines-ից։ Հանրային մրցույթից հետո ընտրված «Fly Arna» անվանումը արտացոլում է համատեղ ընկերության ոգին, որը կվերափոխի երկրի ավիացիոն ոլորտը:  

Հայաստանի դրոշի գույներից ոգեշնչված ՝ Ֆլայ Արնայի ապրանքանիշի և բրենդի ինքնությունն արտացոլում են  երիտասարդ, ժամանակակից ազգային ավիաընկերությունը, որը ձգտում է դառնալ օդային ճանապարհորդության առավել մատչելի և գերադասելի ընտրությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Բրենդի արժեքներն են՝ հավակնությունն ավիաընկերության զարգացման և աճի ճանապարհին, համառությունը՝  ստեղծել ծառայություններ, որոնք իրական և շոշափելի արժեք են փոխանցում հաճախորդներին և նորարարություն՝ ոգեշնչելու ստեղծագործ լուծումներ, որոնք օգնում են պահպանել մրցակցային առավելությունը՝ միաժամանակ մնալով գործնական և արդյունավետ։

Ոգեշնչված ապրանքանիշից և բրենդի էթոսից՝ Ֆլայ Արնայի ինքնաթիռի երանգներն արտացոլում են  պարզություն և հեռանկարային ավիաընկերություն, որը միշտ շարժման մեջ է՝ «A» տառը  ցուցադրված է օդանավի պոչին։ Ապրանքանիշի ինքնությունը կարտացոլվի նաև օդանավի ինտերիերի, անձնակազմի համազգեստի և հաճախորդների բոլոր շփման կետերի միջոցով:

ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ողջույնի խոսքում նշեց․ «Ֆլայ Արնայի ապրանքանիշի ինքնությունն իսկապես արտացոլում է Հայաստանի ոգին և էթոսը: Սա ընդգծվում է անվան որոշման հարցում հանրության ներգրավվածությամբ, կորպորատիվ ինքնության համար օգտագործվող գույներով և այն արժեքներով, որոնց վրա  հիմնված է լինելու Ֆլայ Արնան: Ֆլայ Արնայի վիզուալ ինքնության այսօրվա բացահայտումը ոգեշնչող քայլ է, որը մեզ մեկ քայլ ավելի է մոտեցնում ավիաթռիչքների մեկնարկին»:

Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի խոսքով․ «Ֆլայ Արնայի վիզուալ ինքնության գործարկումը կարևոր առաջընթաց է ավիաընկերության մեկնարկի ճանապարհին։  Այս քայլը նաև նշանավորում է Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման նոր դարաշրջանի սկիզբը, որը ոչ միայն կնպաստի երկրի տնտեսական աճին, այլև հանրությանը կտրամադրի հուսալի և արժեքավոր փորձ: Մենք անհամբեր սպասում ենք դրա թողարկմանն առաջիկա շաբաթներին»։ 

Ֆլայ Արնան հետևում է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջող բիզնես մոդելին՝ որպես բազա ընտրելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերության շահագործման վկայականի (AOC) գործընթացը սկսվել է․ մեկնարկի ամսաթվի, շարժակազմի, ինչպես նաև ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասներ կհայտարարվի առաջիկայում: 

ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան հայտարարել էին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին 2021 թվականի հուլիսին, որին հաջորդեց ավիաընկերության անվանակոչումը 2021 թվականի սեպտեմբերին՝ մասնակիցների հարյուրավոր առաջարկներից հետո:

Ֆլայ Արնան Հայաստանի ազգային ավիաընկերություն է, որը ստեղծվել է   Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և  Էյր Արաբիայի հետ  համատեղ։ Հիմնական բազան տեղակայված լինելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Ֆլայ Արնան հետևում է Էյր Արաբիայի կողմից գործարկվող հաջող բյուջետային բիզնես մոդելին, որը կենտրոնացած է օդային ճանապարհորդության հարմարավետության, հուսալիության և ցածր գնով բարձր որակ ապահովելուն։  

Ավիաընկեության կայքն արդեն հասանելի է` www.flyarna.com 

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88