Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Հայկ Չոբանյանն ընտրվել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն. ԱՏՁՄ-ն ամփոփել է 2021-ը
25/01/2022 17:58
Կիսվել

Հայկ Չոբանյանն ընտրվել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն. ԱՏՁՄ-ն ամփոփել է 2021-ը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ ամփոփիչ ասուլիս, որի ընթացքում բանախոսները ներկայացրին ԱՏՁՄ 2021 թվականի ընթացքում իրականացված գործունեության արդյունքները և ԱՏՁՄ վարչության որոշումը՝ նորընտիր գործադիր տնօրենի վերաբերյալ։ Ասուլիսի բանախոսներն էին ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը, 2020-2021 թվականներին ԱՏՁՄ գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնած Րաֆֆի Քասարջյանը և ԱՏՁՄ նորընտիր գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Այսօր կարող ենք նշել, որ ԱՏՁՄ-ն ՏՀՏ ամենամեծ միությունն է, որը ներկայացնում է ոլորտի խոշոր կազմակերպությունները ՀՀ-ում, ինչպես նաև իրագործում իրենց ծավալով աչքի ընկնող նախագծեր, այդ թվում՝ տարածաշրջանում ամենախոշոր «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Պարոն Քասարջյանը լքում է գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն մնալու է մեր կողքին՝ խորհրդականի կարգավիճակում և ԱՏՁՄ վարչությունը բարձր է գնահատում այն ծավալուն աշխատանքը, որ կատարվել է նրա տնօրինման տարիներին։ Ինչ վերաբերում է Հայկ Չոբանյանին, նա երկար տարիներ եղել է ԱՏՁՄ անդամ և աջակցել միության նախագծերին, ուստի ուրախ ենք, որ նա համաձայնել է ստանձնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը», – նշեց Ալեքսանդր Եսայանը։ 

«Իմ վերադարձը բարձր տեխնոլոգիական ոլորտ՝ դեռ ԲՏԱ նախարարի պաշտոնը ստանձնելով, շատ կարևոր եմ համարում, քանի որ կյանքիս մեծ մասն անց եմ կացրել այս ոլորտում։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ եմ եղել 2004 թվականից, ապա 2005-2013՝ ԻՏՁՄ վարչության անդամ։ Մինչև 2017 թվականը գործադիր պաշտոն եմ զբաղեցրել միությունում՝ աշխատելով մեր սիրելի Կարեն Վարդանյանի հետ։ Առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար ազգային և պետական անվտանգության խնդիր է։ Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք ադրբեջանի զինված ուժերում ներդրված տեխնոլոգիաներին։ Այդ է պատճառը, որ ռազմարդյունաբերությունը ձևակերպված է որպես ԱՏՁՄ ռազմավարական առանձին ուղղություն։ Երկար տարիներ ԱՏՁՄ-ն, ըստ էության, կատարել է ոլորտի առաջնորդի դերը։ Առաջատար տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի զարգացման և հաջողությունների արձանագրման առումով այլընտրանք չունի, ուստի մեծագույն պատասխանատվությամբ և նվիրումով եմ իրականացնելու գործառույթներս՝ ԱՏՁՄ անդամների,  ներքին և արտաքին գործընկերների, ՀՀ կառավարության ակտիվ աջակցությամբ ու մասնակցությամբ», – նշեց ԱՏՁՄ նորընտիր գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ 

Րաֆֆի Քասարջյանը ներկայացրեց ԱՏՁՄ ռազմավարական ուղղություններից յուրաքաչյուրով (կրթություն և աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում` որպես առաջատար տեխնոլոգիական երկիր , գիտահեն ոլորտ/ գիտահետազոտություն, էլեկտրոնային կառավարում) տարվա ընթացքում իրականացված ծրագրերի արդյուքները։ 

2021 թվականի ընթացքում 38 նոր կազմակերպություն է դարձել ԱՏՁՄ լիիրավ անդամ՝ միության կազմում  ընդգրկված կազմակերպությունների թիվը հասցնելով 121-ի։

2021 թվականին բացվել է 56 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որոնցից 52-ը Հայաստանում՝ ներառյալ Արցախում, 4-ը Ջավախքում։ Ընդհանուր լաբորատորիաների թիվը դեկտեմբերի 27-ի դրությամբ կազմում է 618, որոնցից վերազինվել է 19 լաբորատորիա։ 2021 թվականի տվյալներով Արմաթում սովորող սաների թիվը հասնում է 16․000-ի, իսկ 2021թ-ի շրջանավարտների թիվը՝ 1614:

Այս տարվա ընթացքում ԱՏՁՄ կողմից իրականացվել են տարատեսակ մրցույթները, ճամբարներն ու ցուցահանդեսները, որոնց մասնակցություն են ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները («Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ, «Արմաթ տեխնոճամբար», Մեդիագրագիտության և անհատական տվյալների պաշտպանության թեմայով հաքաթոն, «Դիջիթեք» ցուցահանդես, «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի առաջնություն)։ 

2021 թվականին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բացվել է 1 «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոց։ 2022 թվականի հունվարին նախատեսվում է բացել ևս 9 ԱԹՍ կրթական աշխատանոց։ 

Բանակից ՏՏ ծրագրի շրջանակում 138 գրանցված մասնակիցներից 85-ն անցել են մասնագիտական վերապատրաստումներ՝ ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում։

«Գիտուժ» ծրագրի հետ համագործակցության արդյունքում հաջողվել է 83%-ով ավելացնել գիտության պետական ֆինանսավորումը 2022 թ.-ին և դրանից հետո։

Տարածաշրջանում ամենամեծ DigiTec21 ցուցահանդեսին ավելի քան 100 ընկերություն ներկայացվել են 60-ից ավել տաղավարներում։ Ցուցահանդեսն այս տարի ունեցավ ավելի քան 50․000 այցելու Հայաստանից և արտերկրից։ 41 գործադիր տնօրեններ, հիմնադիրներ, բարձրաստիճան ղեկավարներ, միջազգային լրագրողներ և պետական պաշտոնյաներ ելույթ ունեցան DigiTec21 գագաթնաժողովի բացման արարողությանը։ Պարոն Քասարջյանը նաև նշեց, որ գագաթնաժողովում սկզբնավորվեց «Միավորված Հայաստան» շարժումը, որն իր զարգացումը կունենա 2022 թ.-ին: 

 

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88