
Կրիշտիանու Ռոնալդուն հայկական անվանումով բրենդի հագուստ է կրել ԱՄԷ վարչապետի և թագաժառանգ շեյխի հետ հանդիպմանը
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի և թագաժառանգ շեյխի հետ հանդիպմանը ներկայացել է հայկական անվանումով` AZAT MARD բրենդի հուդիով:
Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումի և թագաժառանգ Շեյխ Համդան բին Մուհամեդի հետ հանդիպել է Դուբայում:
AZAT MARD–ը տղամարդկանց հագուստի բրենդ է: Համահիմնադիրներն են Կարեն Չոբանյանը և Նիլ Մալհոտրան: