Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Տեղի է ունեցել The Factory by BANA նոր co-working space-ի բացումը և SAP Startup Factory-ի դեմո օրը
31/01/2022 18:24
Կիսվել

Տեղի է ունեցել The Factory by BANA նոր co-working space-ի բացումը և SAP Startup Factory-ի դեմո օրը

Հունվարի 20-ին Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (ԲԱՆԱ) հայտարարեց The Factory by BANA co-working space-ի բացման մասին և նույն օրը տեղի ունեցավ նաև SAP Startup Factory աքսելերացիոն ծրագրի առաջին շրջափուլի դեմո օրը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Անդրեյ Բիեվետսկին (SAP Labs CIS գործադիր տնօրեն), Ֆրանկ Հեսսը (Head of Cooperation at the EU Delegation to Armenia), Ռաֆայել Գևորգյանը (ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ), Կլաուս Շիմմերը (Open Innovation Chief Architect at SAP), Վիլհելմ Հուգոն (ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի թիմի ղեկավար) և Մանանա Մելքոնյանը (ԲԱՆԱ ծրագրերի ղեկավար)։

Ներկա էին ԲԱՆԱ ցանցի հրեշտակ ներդրողներն ու ՏՏ ոլորտի մի շարք հիմնադիրներ։

16-շաբաթյա ծրագրի շրջանակներում մասնակից տասը ստարտափերը հնարավորություն են ունեցել ստանալ գիտելիքներ SAP մասնագետներից և միջազգային փորձառու էքսպերտներից։ Դեմո օրը նրանք ներկայացրեցին իրենց ստարտափ գաղափարները ներդրողներին՝ The Factory by BANA նորաբաց գրասենյակում։

Դեմո օրը ներկայացան հետևյալ ստարտափերը` Rumors MonitoringHopShopGOTCHAJobgradeSchedexSmartPushEarlyonePayva։

ԲԱՆԱ տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը նշում է. «Այս ծրագիրը ԲԱՆԱ թիմի և ամբողջ էկոհամակարգի համար մեծ փորձ էր։ SAP Startup Factory-ն միակն է իր տեսակով Հայաստանում և տարածաշրջանում։ Հաջորդ շրջափուլերը ավելի պրոդուկտիվ և ինտենսիվ են լինելու, քանի որ առաջին շրջափուլից ստացած ահռելի փորձն ու գիտելիքը կիրառելու ենք ավելի մեծ արդյունքներ գրանցելու համար։ Ուրախ ենք նշել, որ SAP Startup Factory ծրագիրը շուտով հասանելի կլինի նաև Հայաստանից դուրս գտնվող ստարտափերի համար, ինչը կնպաստնի Հայաստանը բարձրակարգ B2B ստարտափերի տարածաշրջանային կենտրոն դարձնելուն»։

SAP Startup Factory ծրագիրը իրականացվել է գերմանական համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվող  առաջատար SAP ընկերության և Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի համագործակցության շնորհիվ։

Հայաստանում SAP Startup Factory-ի հիմնումը հնարավոր է դարձել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության  «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, և իրականացումն ապահովվել է Գերմանիայի  Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ):

BANA-ն (BANA – Business Angel Network of Armenia) առաջին և ամենաակտիվ բիզնես հրեշտակների ցանցն է Հայաստանում: Վերջինիս առաքելությունն  է միավորել աշխարհի  առաջատար հրեշտակ ներդրողներին և լավագույն հայ ձեռնեցների հետ: BANA-ն իրականացնում է ստարտափ էկոհամակարգերի ձևավորմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, ինչպիսին են օրինակ բիզնես ինկուբատորների ստեղծումը և հաջող իրականցումը, համաժողովների, ուսումնական միջոցառումների կազմակերպումը և ստարտափերի համար նախատեսված այլ տարբեր միջոցառումները:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության  «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագիրը համաֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության և ԵՄ կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մաս է կազմում Եվրամիության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության»: «ԵՄ –ն բիզնեսի համար» նախաձեռնության ITTD ծրագրի ընդհանուր նպատակն է ապահովել համընդհանուր,  համաչափ, ներառական զարգացում՝  նորարական տուրիզմի  ոլորտում և  տնտեսության այլ ճյուղերում: 

SAP-ն աշխարհում առաջատարն է՝ ձեռնարկատիրական հավելվածների մշակման բնագավառում: SAP լուծումներից ու ծառայություններից օգտվում է մոտ 440.000 հաճախորդ՝ աշխարհի 180 երկրներից: 1992 թ. Մոսկվայում բացվեց SAP SE գրասենյակը: Ներկայումս SAP-ն ԱՊՀ երկրներում ունի մոտ 1.300 աշխատակից: 2012թ. Մոսկվայում SAP LAB կողմից հիմնադրվեց գիտահետազոտական կենտրոն, որը մասնաճյուղ ունի նաև Սանկտ-Պետերբուրգում: Ավելի քան 29 տարիների ընթացքում, SAP-ն աջակցել է ռուսական ընկերություններին՝ վերափոխել և օպտիմալացնել իրենց բիզնեսը՝ հիմնվելով նորարարական լուծումների վրա: SAP-ը  համակարգչային ծրագրեր մշակող միակ  միջազգային ընկերություններից է, որն ունի իր սեփական տվյալների կենտրոնը Մոսկվայում: 2018թ. Մոսկվայում բացվեց SAP թվային առաջնորդության կենտրոնը: Ընկերությունն ակտիվորեն ներդրումներ է կատարում վերապատրաստումների, մասնագիտական կարողությունների հզորացման և փորձագիտական էկոհամակարգերի զարգացման ոլորտում: Ավելի քան 130 համալսարաններ Ռուսաստանում և ԱՊՀ  երկրներում անվճար օգտվում են  SAP համակարգչային ծրագրերից՝ ուսումնական նպատակներով: 2016 թ-ից վեր բացվել են տասնյոթ SAP Next-Gen Lab-եր՝ ուսանողների և երիտասարդ ՏՏ մասնագետների համար նախատեսված նորարարական կենտրոններ:  

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98