Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան cashback Visa քարտերով գնումներ կատարելիս 
16/02/2022 18:32
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան cashback Visa քարտերով գնումներ կատարելիս 

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարային համակարգը մեկնարկել են #boomerangcashback համատեղ ակցիան Visa քարտապանների համար։ Բանկի հաճախորդները կկարողանան բոնուսային միավորներ կուտակել և փոխանակել դրանք cashback-ի հետ: Ակցիան գործում է մինչև 15.05.2022թ․

#boomerangcashback ակցիայի շրջանակներում հաճախորդները պետք է մինչև մայիսի 15-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումներ կատարեն, կուտակեն բոնուսային միավորներ վաճառքի կետերում և առցանց գործարքների համար և դրանք փոխանակեն cashback-ի  հետ: Մեկից ավելի Visa քարտ ունենալու դեպքում միավորները կգումարվեն:

Անկանխիկ գործարքների համար բոնուսային միավորները կուտակվում են հետևյալ սկզբունքով.

  • 0,5 բոնուսային միավոր՝ ՀՀ տարածքում գործող վաճառքի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետ խանութներում կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց, 
  • 1 բոնուսային միավոր՝ արտերկրում գործող վաճառքի/սպասարկման կետերից կամ արտասահմանյան կայքերից կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,
  • բոնուսային միավորներ կուտակելու համար 1 գործարքի նվազագույն գումարը կազմում է 5000 դրամ կամ համարժեք արտարժույթ, այդ թվում, ՀՀ տարածքում գնումների դեպքում կուտակվում է 2,5 միավոր, իսկ արտերկրում` 5 միավոր:
  • մեկ գործարքի համար միավորների առավելագույն քանակը՝ 500 միավոր:

Բոնուսային միավորները կարելի է ստուգել gifts.vtb.am կայքում․ անհրաժեշտ է լրացնել Visa քարտի առաջին 6 և վերջին 4 թվանշանները, անուն, ազգանունը և ստուգել կուտակված միավորները։

Cashback ստանալու համար gifts.vtb.am կայքում անհրաժեշտ է ընտրել cashback-ի գումարն ըստ կուտակված միավորների, լրացնել պահանջվող տվյալները և հաստատել պատվերը։ Գումարը կփոխանցվի մասնակցի Visa քարտին՝ պատվերի՝ ակցիայի կանոններին համապատասխանելու փաստը ստուգելուց հետո:

Բոնուսային միավորները չեն կուտակվում հետևյալ գործարքների դիմաց՝ կոմունալ վճարումներ, քարտերով փոխանցումներ, մոլախաղերի հետ կապված գործարքներ, պետական բյուջե կատարված վճարումներ, ապահովագրավճարներ, ճանապարհային չեկերի վճարներ և ֆինանսական հաստատություններում այլ փոխանցումներ:

#boomerangcashback ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից կարող է իր բոնուսային միավորները փոխանակել cashback-ով միայն 1 անգամ։ 

Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2