Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ վարկ բիզնես քարտով
22/02/2022 16:51
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ վարկ բիզնես քարտով

Կազմակերպությունները և անհատ ձեռներեցները կարող են ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի՝ Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերի բիզնես քարտեր՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկային սահմանաչափով։

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկային բիզնես քարտ կարող են ստանալ այն հաճախորդները, որոնք ունեն բանկում գործող վարկ, և որի սպասարկման ժամկետը քարտը տրամադրելու պահին կազմում է առնվազն 12 ամիս։ Վարկային գիծը թույլ է տալիս հաստատված սահմանաչափի շրջանակներում բազմակի անգամ օգտագործել և մարել փոխառու միջոցները որոշակի ժամկետում: ՎՏԲ-Հայաստան Բանկում ձեռնարկատերերը կարող են ստանալ 1-ից 10 մլն ՀՀ դրամի գումարի  վարկային գիծ՝ քարտին միջոցների մուտքագրմամբ,  3-ից 36 ամիս ժամկետով։ Վարկային միջոցները տրամադրվում են տարեկան 17% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,9%):

Վարկային բիզնես քարտը թույլ է տալիս կատարել ընթացիկ ծախսեր, որոնք անհրաժեշտ են ձեռնարկատիրական գործունեության համար՝ առանց վճարման հանձնարարականների: Վարկային միջոցները կարող են օգտագործվել հումքի ձեռքբերման, գործընկերների հետ փոխհաշվարկների, ներկայացուցչական ծախսերի վճարման և այլ նպատակներով: Վարկային բիզնես  քարտով անկանխիկ գործարքները հասանելի են անհրաժեշտ պահին և ցանկացած գումարի չափով՝ հաստատված սահմանաչափի սահմաններում:

«Բիզնես քարտին տրված վարկային գծի միջոցով ընկերությունը կարող է արդյունավետ կառավարել իր ֆինանսներն՝ առանց սեփական միջոցները շրջանառությունից դուրս բերելու: Սա բիզնեսի կարճաժամկետ ֆինանսական խնդիրները լուծելու առավել հարմար գործիք է։ Վերականգնվող վարկային գծի սահմանաչափը և անտոկոս մարման ժամկետը համապատասխանում են փոքր բիզնեսի պահանջներին: Վարկային բիզնես քարտի միջոցով հաճախորդն ունի հասանելիություն վարկային միջոցներին 24/7 ռեժիմով և կատարում է իր հաշվարկներն՝ առանց միջոցները կանխիկացնելու կամ բանկում գործարքներ ձևակերպելու: Այս մոտեցումն օգնում է խնայել ժամանակ և գումար և միևնույն ժամանակ փաստաթղթավորել բիզնեսի ընթացիկ ծախսերը»,- նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։

Բիզնես քարտին վարկային գծի մասին կարելի է մանրամասն տեղեկություններ ստանալ և ձևակերպել հայտ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ բանկի մասնաճյուղերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88