Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Հայկական DISQO-ն, ServiceTitan-ը և Picsart-ը Forbes-ի՝ Ամերիկայի լավագույն ստարտափ գործատուների ցուցակում
21/03/2022 14:48
Կիսվել

Հայկական DISQO-ն, ServiceTitan-ը և Picsart-ը Forbes-ի՝ Ամերիկայի լավագույն ստարտափ գործատուների ցուցակում

ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի տվյալներով՝ մինչև համավարակը նորաստեղծ ընկերություններում աշխատելու հայտերը գերազանցում էին խոշոր ընկերություններին, մինչդեռ հիմա հակառակն է. խոշոր ընկերություններում աշխատել ցանկացողների թիվը 20 տոկոսով աճել է:

Շուկայական հետազոտություններ իրականացնող Statista ընկերության հետ համատեղ Forbes-ը կազմվել է Ամերիկայի լավագույն ստարտափ-գործատուների ցանկը՝ գնահատելով առնվազն 50 աշխատող ունեցող 2500 ընկերության համբավ՝ որպես գործատու, աշխատակիցների գոհունակություն և աճ:

Statista-ն ստարտափ է համարել 2012-2019 թվականներին հիմնադրված ցանկացած ընկերություն, որն ունի առնվազն 50 աշխատակից: Լավագույնների ցուցակում տեղ է գտել 500 գործատու։

ԱՄՆ լավագույն ստարտափ-գործատուների ցանկում են ընդգրվել մեր հայրենակիցների կողմից հիմնադրված DISQO, ServiceTitan և Picsart ընկերությունները:

DISQO-ն սպառողական տվյալների պլատֆորմ է, որի պրոդուկտները կապում են սպառողների կարծիքներն և պահվածքը բրենդերի փորձառության ու սպառողական հետագծի շրջանակներում։ Այն հնարավորություն է տալիս իր հաճախորդներին ավելի խորապես հասկանալ իրենց սպառողներին և ստեղծել մրցակցային առավելություն՝ տրամադրելով ամբողջական վերլուծություն մեկ աղբյուրից։ DISQO-ի պլատֆորմը հիմնված է ամբողջապես սպառողների թույլտվությամբ հավաքագրվող տվյալների վրա։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին ու այսօր արդեն հասցրել է ճանաչվել որպես արագ-աճող տեխնոլոգիական ընկերություն և լավագույն գործատու:

Սիլիկոնային հովտի ամենաարագ զարգացող ընկերություններից ServiceTitan-ը  հիմնադրվել է 2013-ին։ Գլխամասային գրասենյակը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում  է։ Միայն այնտեղ կա 950-ից ավել աշխատակից։ ServiceTitan-ը հայերի կողմից հիմնադրված առաջին «միաեղջյուրն» է:

Picsart-ը մեդիախմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: Picsart հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ Հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով iOS, Android և Windows սարքերի համար: Այն 20 ամենաշատ ներբեռնում ունեցող հավելվածներից մեկն է։ Ընկերությունը 2021-ի ամռանը դարձավ «միաեղջյուր»:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90