Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
21/03/2022 17:55
Կիսվել

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի («Ստարտափ ակումբ» ծրագիր) և «Այբ» կրթական հիմնադրամի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

Համաձայն հուշագրի՝ «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի շրջանակում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամն անցկացնելու է «Հետազոտական հմտություններ» (Research Skills) և «Նախագծային մտածողություն» (Design Thinking) առարկաների դասընթացները՝ ծրագրի բոլոր մասնակիցների համար։

Նախագծային ուսուցման  այս առարկաների դասընթացներն անցկացվելու են 2022 թ․ մարտ-ապրիլ ամիսներին։

«Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնելու վերլուծական հմտությունները, քննադատական մտածելակերպը, սովորելու գրագետ աշխատել տվյալների հետ, գեներացնելու հետաքրքիր գաղափարներ և մշակելու դրանց իրագործման մեխանիզմներ։

«Այբ» հիբրիդային կրթությունը  մրցունակ և համապարփակ կրթական ծրագիր է՝ հիմնված Արարատյան բակալավրիատ ծրագրի վրա։ Ծրագրի առաջին շրջափուլին մասնակցում է 66 աշակերտ, 43-ը՝ Հայաստանի Հանրապետության մարզերից  և Արցախից, 23-ը՝ Երևանից։ «Այբ» կրթական հիմնադրամի նպատակն է հետագայում այս հնարավորությունը հասանելի դարձնել հնարավորինս շատ երիտասարդների։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն խորությամբ ուսումնասիրելու իրենց նախընտրած STEM առարկան, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետների առաջնորդությամբ ստացած գիտելիքները ներդնելու իրական և հանրային նշանակության նախագծերի մեջ։

Փոխըմբռնման հուշագրի ստորագրման առթիվ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանն ընդգծեց․ «Մեր ակտիվ համագործակցությունը հնարավորություն է տալիս կյանքի կոչելու երիտասարդության հզորացմանն ուղղված այս ծրագիրը, բացահայտելու մեր տաղանդաշատ պատանիների ներուժը և խթանելու նրանց սոցիալական ներգրավվածությունը։ Սա մեր համատեղ աշխատանքի առաջին փորձը չէ, հուսանք՝ այն շարունակական բնույթ կկրի»։

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը նշեց․ «Կրթության նոր որակի հասնելու և գիտության հանդեպ երիտասարդների մոտ հետաքրքրություն արթնացնելու գործում կարևոր է ջանքերի համատեղումը: Ուրախ ենք, որ «Այբ»-ն այս հարցում կարողացավ իր շուրջ համախմբել գործընկերներների: Համոզված ենք՝ «Ստարտափ Արմենիայի» հետ համատեղ կկարողանանք մեր երիտասարդների մոտ զարգացնել աշխատաշուկայում այսօր ամենապահանջված հմտությունները»:

«Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://ayb.am/hy/projects/2

«Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է մարդկային կյանքը և Հայաստանի ապագան կրթությամբ վերափոխելը: «Այբ»-ը հավատում է, որ կարող ենք ունենալ միջազգային հարթակներում մրցունակ ու ճանաչելի կրթական համակարգ, և ձգտում է հայկական կրթության լավագույն մոդելի ստեղծմանն ու տարածմանը։

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը Հայաստանում գործող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է նորարարությունների և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված ինքնակայուն ստարտափ էկոհամակարգի զարգացմանը և ստարտափների զարգացման բոլոր փուլերում ձեռներեցներին աջակցություն ցուցաբերելուն։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11