Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ռալֆ Յիրիկյանը «Առաջին Բիզնես Դպրոց»-ի ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը՝ գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում
04/04/2022 18:02
Կիսվել

Ռալֆ Յիրիկյանը «Առաջին Բիզնես Դպրոց»-ի ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը՝ գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում

«Առաջին Բիզնես Դպրոց»-ի հրավերով՝ հատուկ դասընթացի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրել է իր փորձն ու գիտելիքները՝ գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում: 

«Առաջին Բիզնես Դպրոցը», որը ՀՀ-ում գործում է 2014 թ.-ից, նպատակ է հետապնդում զարգացնել ՀՀ բիզնես միջավայրը՝ հատկապես որակյալ և մրցունակ կադրեր պատրաստելու և նոր ստարտափեր ստեղծելու միջոցով։

«Առաջին Բիզնես Դպրոց»-ի շրջանավարտներից շատերն արդեն զբաղվում են ձեռնարկատիրությամբ կամ աշխատում են մասնագիտական ոլորտում: Դա բանախոսին թույլ տվեց թեման ներկայացնել համակողմանիորեն, անդրադառնալ առաջնորդության ու կառավարման հմտությունների լայն շրջանակի, ինչպես նաև բերել կոնկրետ օրինակներ:

Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է ժամանակակից ընկերությունների հաջողության հիմքում ընկած հիմնական մոտեցումներին և սկզբունքներին՝ Վիվա-ՄՏՍ-ի օրինակով: Դասախոսության ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաև անդրադարձել է մարքեթինգային ճկուն քաղաքականություն ունենալու կարևորությանն ու նորարարությանը՝ տեխնոլոգիաների ու կորպորատիվ կառավարման ոլորտներում:  

«Վիվա-ՄՏՍ-ը մեծ ուշադրություն է դարձնում առաջարկվող ծառայությունների բազմազանությանը: Յուրաքանչյուր անհատ ու կազմակերպություն կարող է գտնել իր բյուջեին, պահանջներին, նախասիրություններին համապատասխանող սակագնային պլան կամ փաթեթ, որում կարող է համադրել ձայնային ու ինտերնետային այս կամ այն ծառայությունը, բազմապիսի հավելվածները: Սա գնահատվում է մեր բաժանորդների կողմից, ինչն ակնհայտ է դառնում բաժանորդի գոհունակության գնահատմանն ուղղված հետազոտությունների արդյունքում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաև անդրադարձել է Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը՝ ներկայացնելով հեռահաղորդակցության ու թվային համալիր ծառայությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, հաջողված փորձն ու ձեռքբերումները:

«Մենք գնահատեցինք հնարավորություններն ու ռիսկերը և բռնեցինք թվային փոխակերպման ճանապարհը: Վիվա-ՄՏՍ-ը հետզհետե վերածվում է տեխնոլոգիական` ՏՀՏ ընկերության: Համաշխարհային միտումներին համահունչ՝ բջջային օպերատորը շարժվում է թվակերպման ուղղությամբ: Թվային փոխակերպումն այլևս անդառնալի գործընթաց է այն բանից հետո, երբ ընկերությունն ընտրություն կատարեց հօգուտ «smart pipe» (խելացի խողովակ), այլ ոչ՝ «dumb pipe» (կույր խողովակ) հայեցակարգի»:

Բանախոսը ներկայացրել է առաջնորդության և մենեջմենթի կարևոր սկզբունքները, որոնցով, ըստ Յիրիկյանի, պետք է առաջնորդվի ժամանակակից գործարարը:

«Կառավարիչը պետք է ունենա առաջնորդի հատկանիշներ, սակայն, կորպորատիվ միջավայրում, առաջնորդության իրագործումը պետք է իրականացվի կանոնակարգերի, ընթակակարգերի, ընդունված նորմերի՝ օրենքների շրջանակներում: Միևնույն ժամանակ՝ մենեջերի կամ կառավարչի հաստիքի լինելը չի նշանակում, որ մարդը պարտադիր պետք է ղեկավարի մեծ թվով մարդկանց: Մենեջեր է նաև նա, ով գործընթացներ է ղեկավարում, կրիտիկական ենթակառուցվածքի աշխատանք է ղեկավարում, թիմ է ղեկավարում, շահառուների հետ հարաբերություն է համակարգում ու կառավարում»,- ասել է Յիրիկյանը: 

Սկսնակ գործարարներին ու մասնագետներին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է խուսափել կոմֆորտի գոտուում մնալուց, երբեք չխորշել «սևագործ» աշխատանքից, չվախենալ սխալվելուց, կայացման համար ընտրել անկայուն իրավիճակներ ու միջավայրեր, չարչարվել, մտածել և խնդիրների լուծման ոչ ստանդարտ լուծումներ գտնել: 

«Պետք է կառավարել՝ օրինակ ծառայելով: Առաջնորդ դառնալու առաջին քայլերից է աշխատավայրում նախաձեռնող լինելը»,- ամփոփել է Ռալֆ Յիրիկյանը:

Դասախոսության վերջում Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը պատասխանել է ուսանողների հարցերին: 

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2