Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
TakeAR. Լրացված և վիրտուալ իրականություններով կրթությունը՝ որպես փոփոխություն. Ամփոփվել է «Դարձիր փոփոխությունը» ուսանողական մրցույթը
14/04/2022 16:21
Կիսվել

TakeAR. Լրացված և վիրտուալ իրականություններով կրթությունը՝ որպես փոփոխություն. Ամփոփվել է «Դարձիր փոփոխությունը» ուսանողական մրցույթը

«Դարձիր փոփոխությունը» ուսանողական մրցույթի շրջանակում Ամերիաբանկն ու VISA վճարային համակարգը մեկտեղել են նորարական գաղափարներն ու երիտասարդական ներուժը։
Դեկտեմբերին մեկնարկած ծրագրում իրենց գաղափարներն են ներկայացրել տարբեր մարզերից ժամանած ուսանողներ։ Եզրափակչում ժյուրիին է ներկայացվել 11 նախագիծ։

Այսպիսով, «Դարձիր փոփոխությունը» մրցույթում հաղթող է ճանաչվում TakeAR-ը, որը մի գաղափարի շուրջ է համախմբել Հայաստանի մի քանի մարզի ուսանողների։
Նախագծի նպատակն է Հայաստանում դպրոցական կրթական համակարգը զինել լրացված իրականության (augmented reality) և վիրտուալ իրականության (virtual reality) տեխնոլոգիաներով, ստեղծել առարկաների, թեմաների յուրացման հեշտ և արդյունավետ հնարավորություն։

Որպես գաղափարի մեկնարկ նախատեսվում է լրացված իրականության տեխնոլոգիայի միջոցով 9 ամսվա ընթացքում ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության դասագրքի վիրտուալ լաբորատորիա` բջջային հավելվածի ձևով, որը կներառի 3D մոդելներ, 3D անիմացիաներ, թեմայի հակիրճ ձայնագրություն։

Ծրագիրը հաջող իրականացնելու դեպքում նույն տեխնոլոգիան կկիրառվի այլ դասագրքերի ու առարկաների համար` ավելացնելով նոր առարկաներ նույն հավելվածում: Մի քանի թիմ էլ ստացել է խրախուսական մրցանակ՝ 100-հազարական դրամ։ Ստորև ներկայացնում ենք խրախուսական մրցանակի արժանացած նախագծերը։

WWW (World Without Waste) թիմի նպատակն է կանխարգելել բնության աղտոտումը, եթե ոչ գլոբալ, ապա առնվազն տեղային մակարդակով: Այս նպատակով մտադիր են այլ կազմակերպություններից և անհատներից հավաքել օգտագործված թուղթը, վերամշակել այն` արտադրելով այլ ապրանքներ։ Սկզբնական փուլում կարտադրվեն անձեռոցիկներ:

«Տեսկա» թիմի նախագծի հիմնական նպատակն էլ խելացի և նորարար լուծումներով հագեցած տեսակավորող աղբամանների տեղադրումն է Մասիս քաղաքում։ Խելացի աղբամանները կարողանալու են տեղեկատվություն փոխանցել քաղաքացիներին աղբի ճիշտ տեսակավորման մասին. սա կիրագործվի աղբամանների վրա պատկերված QR կոդերի միջոցով։ Քաղաքացիները QR կոդի միջոցով կանցնեն կայք և տեղեկատվություն կստանան, թե որ աղբը կարելի է տեսակավորել, որը՝ ոչ, որ աղբամանի մեջ կարող են գցել իրենց աղբը, և այլն։ Արդեն տեսակավորված աղբը նախատեսվում է վաճառել աղբ վերամշակող կազմակերպություններին։

«Outvite»-ի առաքելությունն էլ մարդկանց ազատելն է ժամանցային միջոցառումների որոնման և պլանավորման ջանքերից՝ ստեղծելով հավելված, որտեղ ներկայացված կլինեն մոտակայքում գտնվող ժամանցի վայրերը: «Outvite»-ը նաև հնարավորություն է տալիս փոքր տեղային բիզնեսին գովազդել իր ընկերությունը մատչելի պայմաններով։

«Հիպոկրատին հավատարիմ» նախագծի նպատակներն են` բարելավել մարդկանց կյանքի որակը, ցուցաբերել անվճար բժշկական օգնություն մարզերում, մի շարք հաստատություններում և այն վայրերում, որտեղ այն հասանելի չէ, կամ չկան համապատասխան հնարավորություններ։ Նախագիծը միտված է` ցուցաբերելու որակյալ օգնություն այնպիսի վայրերում, ինչպիսին են սահմանամերձ գյուղերը, մանկատները, ծերանոցները և այլ վայրերը, որտեղ կան բժշկական ծառայությունների անհասանելիությամբ, անհրաժեշտ տեխնիկայի, սանիտարահիգիենիկ և շենքային պայմանների բացակայությամբ պայմանավորված խնդիրներ։ Նախագիծը իր գործունեության ընթացքում հասցրել է լինել մի շարք մարզերի գյուղերում, քաղաքներում, տարբեր հաստատություններում և օգնություն ցուցաբերել բազում անձանց: Նախագծի մասնակիցները փորձառու և բարձր մասնագիտական և մարդկային արժեքների տեր բժիշկներ են, որոնք կամավոր հիմունքներով մասնակցում են բարեգործական այս այցերին:

«THE LOVE FOR ECO GROWS»-ն էլ ցանկանում է Հայաստանն ավելի կանաչ դարձնել, մասնավորապես` արտադրել էկո թղթից երկշերտ բաժակներ և ափսեներ, որոնց շերտերի միջև լցված կլինեն տարատեսակ բույսերի սերմեր։ Երբ այսպիսի բաժակները կամ ափսեները ընկնեն հողի մեջ, դրանց բաղադրության մեջ եղած ստվարաթուղթը, որը հանդիսանալու է պարարտանյութ, որոշ ժամանակ հետո կքայքայվի ամբողջությամբ, իսկ սերմերը ծիլ կտան ընկած տեղում։ Այսպիսի բաժակները ամբողջությամբ կկատարեն ըմպելիքը ավելի երկար սառը կամ տաք պահելու ֆունկցիան, քանի որ ստվարաթուղթը նվազագույնի կհասցնի ջերմության կորուստը։ Ինչ վերաբերում է սերմերիին, դրանք լիովին հերմետիկ փակված են լինելու ստվարաթղթի շերտերով, որոնք թույլ չեն տա որևէ համի կամ հոտի առկայություն։ Յուրաքանչյուր արտադրանքի վրա գրված կլինի, թե ներսում կոնկրետ որ ծաղկի կամ բույսի սերմն է, և գնորդն ինքը կարող է ընտրություն կատարել։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90