
Netflix-ի բաժնետոմսերի գները նվազել են 25,7%-ով՝ 200,000 բաժանորդների կորստի մասին լուրերի պատճառով
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Netflix-ը նախատեսել է ստեղծել գովազդով, բայց առավել մատչելի ծառայություն՝ նոր բաժանորդների գրավելու համար: Այս մասին ներդրողների հետ զրույցում հայտարարել է Netflix-ի գործադիր տնօրեն Ռիդ Հասթինգսը։ Նա հայտնել է, որ «մեծ փոփոխություն կլինի ընկերության համար», բայց այլ մարնամասներ չի հրապարակել:
Երեքշաբթի հրապարակված եռամսյակային շահույթն ամփոփող փաստաթղթով Netflix-ը տեղեկացրել էր 200,000 վճարովի բաժանորդագրությամբ հաճախորդների կորստի մասին, մինչդեռ 2022 թվականի սկզբին 2,5 միլիոն վճարովի բաժանորդագրություն էին կանխատեսել:
«Ռուսաստանում մեր ծառայության կասեցումը և բոլոր ռուսական վճարովի ծրագրերի կրճատումը ազդել են վճարովի ծառայությունների աճի ցուցանիշի վրա՝ մինուս 700 հազարի չափով, առանց այդ ազդեցության, վճարովի ծառայությունների զուտ աճը կազմել է 500 հազար: Արդյունքում՝ Netflix-ի բաժնետոմսերի գները նվազել են 25,7 տոկոսով», – ասված է զեկույցում: