Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Ամերիաբանկ. Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարները 
17/06/2022 14:56
Կիսվել

Ամերիաբանկ. Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարները 

Երևանում հունիսի 22-ին կկայանա Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով:

Կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը` Ամերիաբանկը, որպես Platinum հովանավոր միանում է Orion Summit 2022-ին` համատեղելու ջանքերը թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար։  

Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական շուկայում միակն է, որ ներդրել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ: Դրանով իսկ Ամերիան առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի էկոհամակարգերի` թվային նպատակային հարթակների միջոցով:

«Գնահատելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` մենք մեծ պատրաստակամությամբ միացել ենք Summit-ին` մեկ անգամ ևս խոսելու այս ուղու կարևորության մասին և կիսվելու թվային էկոհամակարգերի ու լուծումների համախմբի ստեղծման մեր արդեն իսկ անցած ճանապարհով ու փորձով: Օրիոնն աջակցում է անկախ ստարտափների առաջխաղացմանը, իսկ մենք ստեղծում ենք ստարտափային միջավայր, հիմնում ենք ստարտափներ հենց ընկերության ներսում։ Եվ այժմ միավորում ենք մեր ուժերը Հայաստանի թվային ներուժն արժևորելու և այդ մասին բարձրաձայնելու համար: Մասնակցելով գագաթնաժողովին` միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ անհրաժեշտ է փոփոխություն  նաև մարդկանց մտածելակերպի, աշխարհայացքի և ընկերությունների կորպորատիվ մշակույթի մեջ»,- նշել է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:

Երևանում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն  նաև տեխնոլոգիական, ֆինանսական և այլ ոլորտների ընկերություններ, բիզնեսի և միջազգային ճանաչում ունեցող ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և փորձառու մասնագետներ: Գագաթնաժողովի այցելուները հնարավորություն կունենան լսելու բանախոսների համաշխարհային առաջատար ընկերություններ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup Lithuania-ից և այլն:

«Գագաթնաժողովը կքննարկի տեխնոլոգիական բիզնես-աշխարհի ամենաարդիական թեմաները, որոնք կարևոր են նաև հայաստանյան ստարտափների համար: Orion Summit-ը գործարքներ կնքելու հարթակ է դառնում: Սկսում ենք Երևանից, մյուս տարի այն տեղի կունենա Նյու Յորքում, իսկ հաջորդ տարի՝ Ֆրանկֆուրտում: Նպատակն է հայկական ծագում ունեցող ստարտափներին խոշորագույն համաշխարհային ընկերությունների տեսադաշտում հայտնվելու, համագործակցելու հնարավորություն տալ»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը: 

Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը: Միջոցառումը կբացեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Բանախոսներին կմիանա նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։   

Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական – տեխնոլոգիական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը։ Ամերիաբանկը ներկայանում է էկոհամակարգերի և թվային լուծումների փաթեթով։ Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին բոլոր հիմնական ուղղություններով ստանալ ոչ միայն հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում (ՓՄՁ վարկավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկեր, սպառողական վարկեր), այլև հաշվի բացումից մինչև քարտի տրամադրում և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին անցնել Ամերիա էկոհամարգերի առցանց միջավայրում: Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46