Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Fly Arna-ն բացել է իր գրասենյակը Երևանում
23/06/2022 14:43
Կիսվել

Fly Arna-ն բացել է իր գրասենյակը Երևանում

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախկին VIP մասնաշենքի առաջին հարկում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ավիափոխադրող և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և  Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Fly Arna ընկերության գլխավոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։

Նոր գրասենյակը կահավորված է բաց տարածության աշխատավայրի (open environment) ձևաչափով  ՝ աշխատանքի և հանգստի համար նախատեսված առանձին տարածքներով, հանդիպումների և կոնֆերանսների մի քանի սրահներով: Նույն օրը ընկերությունը ստացել է իր առաջին օդանավը և պաշտոնապես հայտարարել իր թռիչքների մեկնարկի մասին` համաձայն կոմերցիոն չվացուցակի՝ թռիչքները կմեկնարկեն 2022 թվականի հուլիսի 3-ից։

FlyArna-ի չվերթների տոմսերն արդեն վաճառքում են, և հաճախորդները կարող են ամրագրել դրանք՝ այցելելով Fly Arna-ի պաշտոնական կայք (ww.flyarna.com), կապ հաստատելով զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների հետ:

Մեկնարկային չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ՝ սկսած 2022 թվականի հուլիսի 3-ից: Ավիաընկերությունն աշխատանքներ է իրականացնում չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ և շուտով կհայտնի նոր ուղղությունների մասին։

Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրողն է, որը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկությունն է: Բազավորված լինելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ FlyArna-ն հետևում է Air Arabia ընկերության բյուջետային հաջող բիզնես մոդելին և առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն և  ցածր գնի դիմաց արժեքավոր օդային փոխադրումներ։ 

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72