Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Լրացրե՛ք ձեր ամառը հաղորդակցությամբ. Viber գործառույթներ, որոնք օգտակար կլինեն հատկապես ամռանը
18/07/2022 16:22
Կիսվել

Լրացրե՛ք ձեր ամառը հաղորդակցությամբ. Viber գործառույթներ, որոնք օգտակար կլինեն հատկապես ամռանը

Rakuten Viber-ը՝ աշխարհի ամենահայտնի հաղորդակցման հարթակներից մեկը, պատրաստել է ամռան համար օգտակար գործառույթների ընտրանի։ Որպեսզի օգտատերերը հաղորդակցությունից շատ դրական էմոցիաներ ստանան, ինչպես նաև չաթերում ավելի շատ ժամանցային և որակյալ բովանդակություն ստեղծեն, Viber-ն առաջարկում է ամառային AR դիմակների, սթիքերների և բացիկների լայն ընտրանի:

Viber-ը 2021 թվականի սեպտեմբերին ներկայացրեց ընդլայնված իրականության դիմակներն ու ֆիլտրերը, և այդ ժամանակից ի վեր միլիոնավոր օգտատերեր զննում են հավելվածը՝ գտնելու հետաքրքիր դիմակներ, զարդեր և խաղայնացման այլ տարբերակներ: 2022 թվականի ամռանը Viber-ը ներկայացնում է թեմատիկ ոսպնյակների հավաքածու, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա զգալ հանգստի մթնոլորտը, որտեղ էլ որ լինի: Հավելվածն առաջարկում է թեմատիկ դիմակներ ծաղիկներով և բույսերով, ալիքներով և ծովային կերպարներով, «լողափի» դիմակներ և շատ ավելին: Դիմակներով բաժինը բացելու համար նախ Viber հավելվածի ներսում սեղմեք տեսախցիկի պատկերակին, այնուհետև դիմակի նշանին։ Դիմակները թույլ կտան ընդլայնված իրականության էֆեկտով լուսանկարներ, տեսանյութեր և գիֆեր նկարել, ուղարկել ընկերներին և ընտանիքի անդամներին անմիջապես Viber մեսենջերում կամ պահել բջջային սարքերում։

Նաև հատուկ 2022 թվականի հանգստյան սեզոնի համար ստեղծվել է ամառային սթիքերների փաթեթների մի ամբողջ հավաքածու, որն անպայման կօգնի օգտատերերին ավելի գունեղ արտահայտել իրենց զգացմունքները։ Ներբեռնե՛ք սթիքերներն այստեղ:

Ամառը նաև տոների և պայծառ իրադարձությունների սեզոն է: Viber-ը բոլոր օգտատերերին առաջարկում է շնորհավորական բացիկների հատուկ ընտրանի, որոնք կօգնեն վառ գույններ հաղորել շփմանը և բարձր տրամադրություն փոխանցել։ Օրինակ՝ Էմոջիների համաշխարհային օրվա (հուլիսի 17), Ընկերության համաշխարհային օրվա (հուլիսի 30) կամ այլ տոների և միջոցառումների համար նախատեսված վիրտուալ բացիկները կարող եք գտնել հետևյալ հղմամբ:

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։ Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք  հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը: Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88