Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀայՓոստը գործարկել է «ՀայՓոստ+» հավելվածը. տեսանյութ
21/07/2022 16:00
Կիսվել

ՀայՓոստը գործարկել է «ՀայՓոստ+» հավելվածը. տեսանյութ

ՀայՓոստը հուլիսի 20-ին մեկնարկել է «ՀայՓոստ+» հավելվածը, որի շնորհիվ կթվայնացնացվեն ընկերության մի շարք փոստային գործառույթները: Հավելվածի գործարկման մասին ՀայՓոստը հայտարարել է համերգային ծրագրի ընթացքում, որտեղ ելույթ են ունեցել Reincarnation խումբը, Boing Orchestra խումբը և DJ Donz-ը:

«ՀայՓոստ+» հավելվածը ներբեռնելով՝ հաճախորդները առանց փոստ այցելելու կարող են օգտվել փոստային մի շարք ծառայություններից, որոնք իրականացվում են բաժանմունքներում, մասնավորապես.

  • պետական կառույցների կողմից (այս պահին միայն ԴԱՀԿ-ի)   ուղարկված ծանուցումների ստացում հեշտ և արագ
  • բեռնային համարի միջոցով առաքանու հետևում և այն հետագա թարմացումներ ստանալու նպատակով պահպանում
  • փոստային հաշվիչներ
  • առանց հերթի մասնաճյուղ այցելելու համար հերթագրում
  • փոստային ծառայություններին ծանոթացում և այլն:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Այսօր իսկապես կարևոր օր է մեզ համար, քանի որ «ՀայՓոստ+» հավելվածի թողարկմամբ մենք սահմանում ենք փոստային ծառայությունների մատուցման բոլորովին այլ մակարդակ՝ ավարտում ենք ծառայությունների թվայնացման գործընթացի կարևորագույն փուլը,  ինչը մեր  ռազմավարության գլխավոր  նպատակներից է: Հավելվածը մեր հաճախորդներին հնարավորություն կտա էլեկտրոնային իրավահավաստի նամակներ/հաղորդագրություններ փոխանակել՝ իրականացնելով բիզնես կամ այլ գործառույթներից բխող գործընթացները»:

Որպես «ՀայՓոստ+» հավելվածի տվյալների պահպանման շտեմարան օգտագործվել է բլոկչեյն տեխնոլոգիան, որը ամբողջովին ապահովում է տվյալների անվտ անգությունը։

«ՀայՓոստ+» հավելվածի 1.0 տարբերակը հասանելի է AppStore և GooglePlay մարկետներում:

Հավելվածի հաջորդ՝ 2.0 տարբերակը կներկայացվի շուտով, որտեղ հասանելի կլինի

  • նամակների և առաքանիների օնլայն ձևակերպման ծառայությունը
  • առաքիչի կանչը
  • հավելվածով ծանուցումներ ուղարկող կառույցների ավելի մեծ ցանկ:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69