Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ռոստելեկոմը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի գլխավոր հովանավոր
25/07/2022 11:18
Կիսվել

Ռոստելեկոմը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի գլխավոր հովանավոր

Տեղի է ունեցել արդեն ավանդույթ դարձած Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը, և Ռոստելեկոմը հերթական անգամ հանդես եկավ որպես մրցույթի գլխավոր հովանավոր։

Այն նպատակ է հետապնդում զարգացնել աշակերտների տրամաբանական, ճարտարագիտական ունակությունները՝ ստեղծելով տեսական գիտելիքների գործնական կիրառման հնարավորություն և խթանելով աշակերտների ստեղծարարությունը։

Մրցույթը կազմակերպել էր «Այբ» կրթական հիմնադրամը: Հատկանշական է, որ այս տարի մրցույթի մասնակից թիմերի թիվը կրկնապատկվել է՝ 8-19 տարեկան աշակերտներից կազմված 16 թիմ։ Ռոբոտաշինությամբ հետաքրքրվող աշակերտների թվի շարունակական աճ է նկատվում, մեծացել է նաև աղջիկների ներգրավվածությունը ռոբոտաշինության մեջ։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին մասնակցում էին երեխաներ Երևանից և ՀՀ այլ մարզերից՝ Շիրակ, Կոտայք, Սյունիք։

Հիշեցնենք, որ Ռոստելեկոմն արդեն 5-րդ տարին է հովանավորում է Ռոբոտաշինության օլիմպիադայի ազգային փուլը՝ աջակցելով նաև մրցույթի միջազգային փուլի մասնակցությանը, ինչպես նաև ընկերությունը իրականացրել է ռոբոտաշինության զարգացմանն ուղղված «Նվիրի՛ր երազանք» նախագիծը, որը մեկնարկել է հենց ՀՀ մարզերից։

Դեռևս այս տարի գարնանը Ռոստելեկոմը հիմնել էր ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան Գյումրիում, իսկ բոլորովին վերջերս ընկերությունը հիմնեց ռոբոտաշինության ուսուցման արդեն թվով 2-րդ լաբորատորիան, այս անգամ՝ Արարատի մարզի Շաղափ գյուղում։

Գյումրիի լաբորատորիայի սաները (GDL թիմը) արդեն հասցրել են գրանցել իրենց առաջին և լուրջ հաղթանակը՝ «Լեգոստարտ» մրցույթի հանրապետական փուլում գրավելով 1-ին պատվավոր հորիզոնականը։ Թիմը նաև արժանապատիվ հանդես եկավ ՌՀՕ ազգային փուլում՝ գրավելով 3-րդ տեղը իրենց տարիքային խմբում։

«Մենք մշտապես մեր աջակցությունն ենք ցուցաբերում ռոբոտաշինության զարգացմանը միտված միջոցառումներին՝ կարևորելով կրթության այս ուղղությունը։ ՌՀՕ-ն լեգո կրթության մեծ իրադարձություն է, կարելի է ասել տոն, որն իր շուրջն է համախմբում ռոբոտաշինությամբ հետաքրքրված մեծ թվով աշակերտների, մարզիչների ու կազմակերպությունների։ Մրցույթը աշակերտներին հիանալի հնարավորություն է ընձեռում ցուցադրելու, կիրառելու և միմյանց փոխանցելու տեխնոլոգիական գիտելիքներ ու պրակտիկ հմտություններ՝ ստեղծելով նորը բացահայտելու մեծ ներուժ և մոտիվացիա։ Այս ամենի շնորհիվ ապագայում մենք վստահաբար կունենանք տեխնոլոգիապես ավելի զարգացած Հայաստան` բարձր պահելով երկրի պատիվը նաև միջազգային հարթակներում» ,- նշեց «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ամփոփելով նշենք, որ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի տարրական տարիքային խմբում լավագույնը ճանաչվեց  «Գիտտուն 1» թիմը Կապանից, Կրտսեր տարիքային խմբում հաղթեց «Best Trio» թիմը, իսկ ավագ տարիքային խմբում լավագույնն էր «Ֆիզմաթ» թիմը։

Հաղթող թիմերը ստացան ուղեգրեր դեպի Գերմանիա՝ մասնակցելու Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90