Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 395.00-1.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 86.30+0.96 WTI - 81.71+0.90
COMEX:  GOLD - 2215.40+0.78 SILVER - 24.80+0.94
COMEX:  PLATINUM - 912.00-0.55
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.36-0.20 EUR/GBP - 1.082-0.06
FOREX:  EUR/USD - 1.082-0.06 GBP/USD - 1.2627+0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.95+1.23
STOCKS US: DOW JONES - 39760.08+1.22 NASDAQ - 16399.52+0.51
STOCKS US: S&P 500 - 5248.49+0.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7931.98+0.01 CAC40 - 8204.81+0.25
STOCKS EUR:  DAX - 18477.09+0.50
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
CaseKey բիզնես մրցույթի մասնակիցներն այցելել են Team Telecom Armenia 
25/07/2022 16:52
Կիսվել

CaseKey բիզնես մրցույթի մասնակիցներն այցելել են Team Telecom Armenia 

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի GenZers հովանավոր Team Telecom Armenia ընկերությունն ընդունել է մրցույթի մասնակիցներին։ Հանդիպման ընթացքում երիտասարդ մասնագետները ծանոթացել են ընկերության ռազմավարական ծրագրերին, վերաբրենդավորման ընթացքին, ինչպես նաև մասնագիտական աճի հնարավորություններին, ազատ հաստիքներին ու ստացել ընկերության և հեռահաղորդակցության ոլորտի հետ կապված իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։

Ողջունելով մրցույթի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը նշեց, որ իրենց համար էական է աջակցել նմանատիպ նախագծերի, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս հենց պրակտիկ դաշտում մշակել նախագծեր ու անել առաջարկություններ բիզնեսի կողմից առաջադրված խնդիրները լուծելու համար «Բիզնես մրցույթներն աշխարհում մեծ տարածում ունեն, սակայն Հայաստանում դրանք դեռ սաղմնային՝ ձևավորման փուլում են։ Վստահ եմ, որ  CaseKey-ն նպաստելու է մեր երկրում ավելի առողջ մրցակցային միջավայրի ու նոր մակարդակի բիզնես էկոհամակարգի ձևավորմանը»։

CaseKey մրցույթի նպատակն է երիտասարդներին փոխանցել բիզնեսի ոլորտում առաջացող խնդիրների լուծման գործնական հմտություններ, բարելավել կրթություն-մասնավոր հատված համագործակցությունը: Ըստ մրցույթի ֆորմատի՝ 5 ամսյա կրթական ծրագրից հետո մասնակից թիմերը ստանում են հատուկ մրցույթի համար մշակված իրական խնդիր, որից հետո ունենում 72 ժամ այն լուծելու համար։

«Team Telecom Armenia-ի հետ այս տարի առաջին անգամ ենք համագործակցում և մեզ համար կարևոր է մեր գործընկերների թվում տեսնել նոր ասելիք ունեցող ու առաջադեմ ընկերություն։ Այսպիսի համագործակցություններն ու հանդիպումները մոտիվացնում են նաև մեր մասնակիցներին»,- նշեց CaseKey մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։

Այս տարի մրցույթն ունեցել է շուրջ 500 դիմորդ, սակայն քոուչինգի փուլ են հասել 150-ը: Մասնակիցները բաժանվել են 23 թիմերի, որոնցից յուրաքանչյուրը կրթական հանդիպումներ ունենալու և իրական խնդրի լուծմանը պատրաստվելու համար ունի մարզիչ ՀՀ առաջատար խորհրդատվական ընկերություններից։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13