Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
«Ինդիգամի» Զարգացման կենտրոնի նվերը երեխաներին ուսումնական տարվան ընդառաջ
23/08/2022 15:12
Կիսվել

«Ինդիգամի» Զարգացման կենտրոնի նվերը երեխաներին ուսումնական տարվան ընդառաջ

«Ինդիգամի» Զարգացման կենտրոնը վերջերս հանդես եկավ նորույթով՝ իր առաջին խաղով, որ կոչվում է «Խելքի կտոր» և նախատեսված է երեք տարեկանից բարձր երեխաների համար։ Այս պահին տպագրվել է 3-5, 4-6, 6-7, 7-9 տարիքային խմբերի համար, սակայն հետագայում կլինեն ավելի բարձր տարիքի համար նախատեսված խաղեր այդ թվում նաև թեմատիկ, ինչպես նաև՝ աշխատանքային տետրեր։

«Խելքի կտոր» խաղի նպատակն է դառնալ 3 տարեկանից բարձր երեխաների համար խելացի և հետաքրքիր այլընտրանք տեխնոլոգիական կախվածությունից, որի շնորհիվ  վերջիններիս մոտ կզարգանա հիշողությունը, տրամաբանությունը, կենտրոնացումը, գրագետ խոսքը, թիմայնությունը և կբարձրանա ընդհանուր ինտելեկտն ու իմացական կարողությունները։ Այս խաղը նաև կապահովի հաճելի և օգտակար ընտանեկան ժամանց և կամրապնդի ծնող-երեխա կապը։

Խաղի հիմնական հերոսների՝ Ինդիի և Գամիի շնորհիվ երեխաները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և տարբեր հմտություններ։

Խաղի ստեղծմանն ու փորձարկմանը մասնակցել են մանկավարժներ, հոգեբաններ, լոգոպեդներ ու այլ մասնագետներ, ինչը թույլ է տալիս վստահեցնել, որ յուրաքանչյուր խաղի բովանդակութուն համապատասխանում է տվյալ տարիքի երեխայի տարիքային զարգացման չափարոշիչներին։

Առավել մանրամասն «Ինդիգամի» կայքում։

Այս խաղի մշակումն ու տպագրությունը հնարավոր է դարձել ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի աջակցությամբ, որը հիմնադրվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ ԵՄ Սիրիական ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ «ՄԱԴԱԴ» ֆոնդի միջոցով ֆինանսավորվող, Ավստրիական զարգացման համագործակցության եւ Ավստրիական Կարմիր խաչի կողմից համաֆինանսավորվող «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» ԻՐԻՍ ծրագրի շրջանակում։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85