Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ. ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՇՓՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ
31/08/2011 15:36
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ. ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՇՓՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ

Orange-ն այսօր ներկայացրեց նոր «անսահմանափակ» առաջարկներ ձայնային ծառայություններից և բջջային ինտերնետով սոցիալական ցանցերից օգտվողների համար` այսպիսով նոր էջ բացելով շուկայում ձայնային ծառայությունների պատմության մեջ:

«Մենք ունենք բաժանորդներ, ովքեր սիրում են խոսել հեռախոսով ու չեն սիրում հաշվել րոպեները և ունենք բաժանորդներ, որոնց համար ամենակարևորը մատչելի շփումն է սոցիալական ցանցերում: Այսօր մենք լուծումներ ենք տալիս և առաջինների, և երկրորդների համար և առաջարկում ենք ընտրել երկու «անսահմանափակ» հնարավորություններից մեկը. խոսել Orange-ի բաժանորդների հետ կամ շփվել սոցիալական ցանցերում »,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Պարզապես հավաքելով *129#`Orange-ի կանխավճարային ծառայության բաժանորդները կարող են ընտրել. վճարել 100 դրամ և անսահմանափակ խոսել Orange-ի բաժանորդների հետ 1 օր կամ վճարել 500 դրամ և ունենալ նույն հնարավորությունը 7 օր շարունակ: Ընտրելով «անսահմանափակ սոցիալական ցանցեր» տարբերակը` բաժանորդները կարող են 1 կամ 7 օր շարունակ առանց սահմանափակումների այցելել Facebook, LinkedIn, Hayland, Odnoklassniki, Vkontakte և Twitter սոցիալական ցանցեր: Առաջարկից կարող են օգտվել Orange Խոսենքի բոլոր սակագնային պլանների բաժանորդները, բացառությամբ «Պարզ» սակագնային պլանի: 1 կամ 7 օրվա ժամկետը լրանալուց հետո ծառայությունն ամեն անգամ ավտոմատ կերպով կվերաակտիվանա: Ավտոմատ վերաակտիվացումը կարելի է նաև դադարեցնել ցանկացած պահի` կրկին հավաքելով *129#:

«Սա այն լավագույն նվերն է, որ բջջային օպերատորը կարող է անել իր բաժանորդներին ուսումնական տարվա նախաշեմին. Orange-ը բացառիկ հնարավորություն է տալիս իր բաժանորդներին սեպտեմբեր ամսվա ընթացքում ծառայությունն առաջին անգամ ակտիվացնել անվճար», ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության 95% տոկոսին:

Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար և անմիջական բրենդ, և իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն երկրում առաջնորդել է մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչև 14.4 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետ և այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին: Orange-ն առաջին օպերատորն էր, որը կազմակերպեց 4G տեխնոլոգիաների հանրային փորձարկում և ցուցադրություն` հնարավորություն տալով բոլոր հետաքրքրվողներին շոշափել LTE տեխնոլոգիան: Orange-ը Հայաստանում նաև խթանեց սմարթֆոնների շուկայի զարգացումը` առաջինը ներկայացնելով iPhone, Android համակարգով HTC սմարթֆոններ, և հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձնելով մեծաթիվ սպառողների: Orange-ը ներկայացնում է նաև BlackBerry լուծումը Հայաստանում և առաջարկում է սմարթֆոնների ամենալայն ընտրությունը Հայաստանում:

Orange-ն առաջին և դեռևս միակ օպերատորն է Հայաստանում, որը ներդրել է բացառապես արևի էներգիայով աշխատող, էկոլոգիապես մաքուր բջջային կայան: Արևային բազային կայանների կառուցումը Orange-ի` շատ ավելի ընդարձակ «կանաչ»  ռազմավարության կարևորագույն և խորհրդանշական մասն է և նպատակ ունի կրճատել Խմբի կողմից CO2-ի արտանետումերը և էներգիայի օգտագործումը:

2011թ. հունիսին Orange-ը ներկայացրեց ընկերության նոր կարգախոսը` «օրը փոխվում է Orange-ի հետ», որով ցանկանում և խոստանում է դառնալ իր բաժանորդների ուղեկիցը թվային աշխարհում և յուրաքանչյուր օր աջակցել նրանց արագորեն զարգացող հեռահաղորդակցության աշխարհում:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59