Բիզնես

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԱՐՄԵՆՏԵԼՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱԿՆԵՐԻՆ
31/08/2011 15:45
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱԿՆԵՐԻՆ

31 օգոստոսի, 2011, Երևան. “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) կաջակցի Հայաստանի երիտասարդ գիտակների խմբին մասնակցելու “Բրեյն-ռինգ” ինտելեկտուալ խաղի  աշնանային մրցաշարին, որը տեղի կունենա ս.թ. սեպտեմբեր ամսին Մինսկ քաղաքում:

“Արմադա”  երիտասարդ գիտակների խումբը կմրցի “Բրեյն-ռինգ” խաղի չեմպիոնի տիտղոսի համար, ինչպես ԱՊՀ երկրների կրտսեր թիմերի, այնպես էլ տարիքով մրցակիցների հետ:  

“ԱրմենՏել” ընկերությունն ավանդաբար սատարում է կրթական ծրագրերին և աջակցում հայ երիտասարդների զանազան ստեղծագործական և մտավոր նախաձեռնությունները` միավորելով դրանք “Beeline հանուն պայծառ ապագայի”  կարգախոսի ներքո: Մենք ուրախ ենք,  հերթական անգամ աջակցելու մեր ապագա սերնդի այս նախաձեռնությունը, և մաղթում ենք խմբին արժանավայել կերպով ներկայացնել Հայաստանը ինտելեկտուալ խաղի մրցույթին ”, – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Բրեյն-ռինգ” ինտելեկտուալ խաղը ստեղծվել է 1989թ-ի Օդեսայում: “Բրեյն-ռինգ” հեռուստախաղը եթեր է սկսվել հեռարձակվել 1990թ-ից: 2010թ-ին այս խաղը դարձավ «ТЭФИ-2010» ռուսական ազգային հեռուստատեսային մրցույթի հաղթող` լավագույն հեռուստախաղ անվանակարգում

ՀԻշեցնենք, որ “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է օպերատորների աշխարհի խոշորագույն խմբերից մեկի` “ՎիմպելԿոմ Լթդ”-ի մաս, որն ընդգրկում է հեռահաղորդակցության ինտեգրված ծառայություններ, այդ թվում անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա կապի և տվյալների փոխանցման, ինչպես նաև ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունդիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: “ՎիմպելԿոմ Լթդ” իրականացնում է գործառույթներ ամբողջ աշխարհում` շուրջ 868 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: Ծառայությունները մատուցվում են “Beeline”, “Киевстар”, “djuice”, “Wind”, “Infostrada”, “Mobilink”, “Leo”, “Banglalink”, “Telecel” և “Djezzy” ապրանքանիշերի ներքո. “ՎիմպելԿոմ Լթդ” բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69