Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Է ԲԱՑԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
10/09/2011 13:36
Կիսվել

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Է ԲԱՑԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

2011թ.-ի սեպտեմբերի 9-ին Գյումրի քաղաքի Գորկու 73/3 հասցեում բացվել է Զարգացման Հայկական Բանկի «Գյումրի» մասնաճյուղը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մարքեթինգի ծառայությունից` նոր մասնաճյուղը Զարգացման Հայկական Բանկի այս տարվա ընթացքում արդեն 3-րդ նորաբաց մասնաճյուղն է` «Վանաձոր» և «Արցախ» մասնաճյուղերից հետո:

Նոր մասնաճյուղի բացման կապացությամբ Զարգացման Հայկական Բանկի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը նշել է. «Զարգացման Հայկական Բանկի 2011 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքները հնարավորություն ընձեռեցին մատուցելու Բանկի ծառայությունները ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մյուս խոշոր քաղաքներում, ինչպես նաև Արցախում: Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրու ու Շիրակի ողջ մարզի տնտեսությունն այսօր առավել նպաստավոր պայմանների կարիքն ունի: Բացելով Գյումրի մասնաճյուղը` մեր բանկը փորձելու է օժանդակել մայրաքաղաքից հեռու գտնվող և աղետի սոցիալ-տնտեսական հետևանքները դեռևս լիովին չհաղթահարած այս շրջանի տնտեսական աշխուժացմանը` նպաստելով փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պարզապես բանկային ծառայությունների առօրյա հասանելիության ապահովմանը: Հուսով ենք, որ մյուս բանկերի շարքում նաև մեր ներկայությունը կբարձրացնի բանկային մրցակցությունը և դրա արդյունքում` բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը»:

Նշենք, որ Զարգացման Հայկական Բանկի «Գյումրի» մասնաճյուղը լիովին վերանորոգված է, հագեցված ժամանակակից տեխնիկայով: Բազմաթիվ ծառայությունների շարքում գյումրեցիների ուշադրությունը Բանկը ցանկանում է հրավիրել, հատկապես, առևտրային և սպառողական երկարաժամկետ վարկերի, ինչպես նաև ժամկետային ավանդների պայմաններին, որոնք իրենց գրավչությամբ առանձնանում են բանկային ծառայությունների հայաստանյան շուկայում:

«Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1991թ-ին: 

2011թ.-ի առաջին կիսամյակում ինչպես ակտիվների, այնպես էլ պարտավորությունների աճի տեմպով Զարգացման Բանկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը` ՀՀ բանկային համակարգում: Մասնավորապես, ակտիվների աճը տարվա սկզբի համեմատ կազմել է 38%, իսկ պարտավորություններինը` 52%: Շոշափելի աճ է գրանցվել նաև ժամկետային ավանդների մասով: Տարեսկզբի համեմատ այն ավելացել է մոտ 55%-ով` կազմելով 13 մլրդ. դրամ: Կիսամյակի ընթացքում վարկային պորտֆելն ավելացել է 22%-ով:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90