Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԻՆԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ
17/09/2011 18:21
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԻՆԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Այս տարվա նոյեմբերի սկզբին Յունիբանկը նախատեսում է սկսել Visa չիպային քարտերի թողարկում` սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Մամուլի ծառայությունից` սեփական պրոցեսինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Smart Vista լուծմամբ պրոցեսինգային կենտրոնը Յունիբանկը ձեռք է բերել “ԲՊՑ Բանկային տեխնոլոգիաներ” ռուսաստանյան խոշորագույն ընկերությունից: Smart Vista համակարգն ապահովում է բանկի քարտային բիզնեսի բոլոր բաղադրիչների արդյունավետ կառավարումը, ներառյալ քարտերի էմիսիան, էքվայրինգը, աջակցությունն էլեկտրոնային առևտրի զարգացմանը, ինչպես նաև լոյալության համալիր ծրագրի իրականացումը, որի մեկնարկը Յունիբանկը ծրագրել է այս տարվա հոկտեմբերին:

«Սեփական պրոցեսինգային կենտրոնի շահագործումը թույլ կտա բանկին էապես մեծացնել քարտերի էմիսիայի ծավալները, բարձրացնել անվտանգության մակարդակը և էլ ավելի բարելավել քարտերի սպասարկման որակը: Զգալի կընդլայնվի նաև բանկի քարտային ծառայությունների տեսականին` իր մեջ ներառելով համատեղ ծրագրեր արտադրողների և առևտրային ցանցերի հետ», – նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: Նա հայտնել է, որ սեփական պրոցեսինգի գործարկումից հետո Յունիբանկը կշարունակի մնալ Armenian Card վճարային համակարգի լիիրավ անդամ:  

Հատկանշական է, որ թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ՀՀ առաջատար բանկերի  հնգյակում  է: Բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմում է 73 հազար:  Յունիբանկի սեփական ցանցը ներառում է  79 բանկոմատ և 640 POS-տերմինալ: «Քարտերի միջոցով Յունիբանկը տրամադրում է ծառայությունների լայն տեսականի, այդ թվում օվերդրաֆտների գծով, որոնց պորտֆելը գերազանցում է 11 մլրդ դրամը: Ընթացիկ տարին նախատեսում ենք ավարտել 110 հազար քարտ ցուցանիշով», – տեղեկացրել է Մ.Հակոբյանը:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21