
Բոլոր ժամանակների Ucom-ի լավագույն առաջարկի բաժանորդները կօգտվեն հավելյալ արտոնություններից
Մինչև 2023 թվականի հունվարի 12-ը ներառյալ Ucom ընկերության կոնվերգենտ Unity սակագնային պլանների բաժանորդները կստանան ոչ միայն շա՜տ ինտերնետ, րոպեներ, հեռուստաալիքներ, այլև լրացուցիչ արտոնություններ Ucom-ից սարքավորում ձեռք բերելիս։
Հատուկ առաջարկից հնարավոր է օգտվել՝ ձեռք բերելով սարքավորումը ինչպես Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, այնպես էլ առցանց՝ https://shop.ucom.am/am/ կայքում։ Առցանց գնում կատարելիս անհրաժեշտ է Unity հիմնական համարից ուղարկել դատարկ կարճ հաղորդագրություն 0104 կարճ համարին, ստանալ պրոմո կոդ և մուտքագրել այն առցանց հայտում։
«Ձեր ակտիվ Unity հիմնական համարներով այսուհետ կարող եք լրացուցիչ 10% զեղչ ստանալ աքսեսուարներ, ականջակալներ, լիցքավորման սարքեր, Wi-Fi երթուղիչներ, «Խելացի տուն» սարքավորումներ, հեռուստացույցեր, խաղային համակարգեր, վիրտուալ իրականության ակնոցներ, ռոբոտ-փոշեկուլներ, էլեկտրական տրանսպորտ ձեռք բերելիս։ Իսկ սմարթֆոններ, պլանշետներ և հեռախոսներ ձեռք բերելիս կունենաք հավելյալ 6 ամսվա պրեմիում երաշխիք», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ լրացուցիչ արտոնությունը կիրառելի չէ, եթե բաժանորդն օգտվում է Unity + ապառիկ, Level up + ապառիկ առաջարկներից, կամ եթե ձեռք է բերում արդեն իսկ զեղչված սարքավորումներ։
10:30 02/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 397.00 | 400.00 |
AMD / EUR | 431.00 | 440.00 |
AMD / RUR | 5.58 | 5.70 |
դոլար | ||
դոլար | ||
-
21:00 02/02Հայկ Եսայան. 2023թ.-ին ևս 120,000 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվել գերարագ կապից
-
16:52 31/01Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել են հայկական ռինգթոններ
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ
-
15:07 15/12Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը