ՃԱՊՈՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
Ողջունելով հյուրերին և ներկայացնելով առողջապահության ոլորտում Երևանի քաղաքապետարանի ծրագրերը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է տարածաշրջանում բարձրակարգ կլինիկաների անհրաժեշտությունը. «Առավել քան վստահ եմ, որ բժշկությունը լուրջ բիզնես տրամաբանություն ունի և, նկատի առնելով, որ այս ասպարեզում շուկան միայն Երևանով չի սահմանափակվում, համոզված եմ, որ ոլորտում ներդրում կատարող մեր գործընկերների բիզնես սպասումները վստահաբար կարդարացվեն»։
Երևանի քաղաքապետին ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների նախնական արդյունքները՝ Ճապոնացի մասնագետները նշել են, որ թեև անելիքները քիչ չեն, այդուհանդերձ իրենք տպավորված են ոլորտը կատարելագործելուն ուղղված հայկական կողմի ջանքերով և համատեղ ծրագրերին օժանդակելու քաղաքապետարանի պատրաստակամությամբ։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` «Նովեկ Գրուպն» առաջիկայում արդեն ներդրումային կոնկրետ ծրագիր կներկայացնի։