
Մոբայլ խաղեր մշակող AppQuantum-ը Հայաստանում գրասենյակ կբացի
Մոբայլ խաղեր ստեղծող AppQuantum-ը, լքելով Ռուսաստանը, իր մնացած աշխատակիցներին կտեղափոխի արտերկիր, այդ թվում՝ Հայաստան: Այս մասին հայտնում է «Ֆորբս»-ը՝ վկայակոչելով ընկերության տարածած հայտարարությունը։
Ռուսաստանում մնացած աշխատողները կտեղափոխվեն Կիպրոս և նոր լրացուցիչ գրասենյակներ Հայաստանում և Ղազախստանում։
«ՌԴ-ում AppQuantum-ի հետ կապված իրավաբանական անձինք չեն մնացել»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
AppQuantum-ի աշխատակիցները, ովքեր կորոշեն տեղափոխվել մի երկիր, որտեղ ընկերությունը գրասենյակ չունի, կկարողանան շարունակել աշխատանքը հեռավար:
AppQuantum-ը հիմնադրվել է 2017թ.-ին: AppQuantum-ը հայտնի է Dragon Champions-ով, Gold & Goblinsո-ով և Idle Merger-ով: Այս ամիս AppQuantum-ը գործարկել է մոբայլ խաղերի մշակողների աջակցության ծրագիր: Նրանք կկարողանան ընկերությունից մինչև 1 մլն դոլարի ֆինանսական աջակցություն ստանալ զարգացման համար։
10:30 24/03 | Առք | Վաճառք |
AMD / USD | 387.00 | 390.00 |
AMD / EUR | 417.00 | 425.00 |
AMD / RUR | 5.03 | 5.13 |
դոլար | ||
դոլար | ||