Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ORANGE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ
20/10/2011 15:26
Կիսվել

ORANGE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ

Այսօր Orange-ը հանդես եկավ նոր առաջարկով ձայնային ծառայությունների բաժանորդների համար, որը եվրոպական շունչն է բերում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտ` նոր էջ բացելով շուկայում ձայնային ծառայությունների պատմության մեջ:

«Ինչպես երկու տարի առաջ մենք հեղափոխություն կատարեցինք ինտերնետի շուկայում` առաջարկելով մոդեմներ մեկ դրամով, այնպես էլ այսօր հեղափոխական առաջարկ ենք ներկայացնում ձայնային ծառայությունների ոլորտում: Այս առաջարկները վերափոխելու են ձայնային ծառայությունների հայաստանյան շուկան, որը կինտեգրվի եվրոպական նորագույն միտումներին և կզարգանա դրանց համընթաց», – ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ը գաղտնազերծեց արդեն մի քանի օր առաջ եթերում հայտված կերպարների` Դելֆինի, Պանտերայի և Թիթեռի առաջարկները: Երեք կերպարները խորհրդանշում են երեք տարբեր ամսական բաժանորդագրություններ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանում է բաժանորդի որոշակի պահանջների: Երեքն էլ ունեն տարբերակված` 4000դր., 6000դր, 10000դր .և 20000 դրամ սակագնային պլաններ:

«Մարդիկ տարբեր են, տարբեր են նրանց նախասիրությունները, տարբեր են նաև նրանց շփման ձևերը: Սա իսկական ընտրության առաջարկ է, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրենը` ավելի շատ ձայնային հաղորդակցում, ինտերնետ, կամ շփում առանց տարբերակման: Սա իսկապես նոր խոսք է, քանի որ Հայաստանում նույնպես կզարգանան ամսական բաժանորդագրության այն սեգմենտային լուծումները, որոնք արդեն երկար տարիներ հաջողությամբ կիրառվում են արևմտյան շուկաներում», ասել է Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Orange Դելֆինը նրանց համար է, ովքեր սիրում են շատ խոսել: Դելֆինի բոլոր սակագնային պլաններում ներառված են րոպեներ Orange-ի բաժանորդների հետ խոսելու համար (1000-ից 5000` կախված սակագնային պլանից) և րոպեներ տեղական այլ ցանցեր զանգահարելու համար (100-ից 1000 րոպե): Orange Դելֆինի բաժանորդները, ամսական ներառված րոպեները սպառելուց հետո ցանցի ներսում կխոսեն 5, իսկ ցանցից դուրս` 35 դրամ/րոպե սակագնով:

Orange Պանտերան բջջային ինտերնետի սիրահարների համար է: Այս բաժանորդագրության բոլոր սակագնային պլաններում բաժանորդները կստանան հայտնի  սոցիալական ցանցերում (facebook.com, odnoklassniki.ru, vkontakte.ru, hayland.am, linkedin.com և twitter.com) անսահմանափակ շփվելու հնարավորություն, ինչպես նաև կստանան 200-ից 5000 մեգաբայթ ինտերնետից օգտվելու համար, 200-5000 SMS ցանցի ներսում ու նույնքան SMS` այլ ցանցերի բաժանորդներին և արտերկրի ընկերներին գրելու համար: Պանտերայի սակագնային պլանները ներառում են նաև 1000-ից 5000 րոպե անվճար խոսելաժամանակ Orange ցանցի ներսում: Orange Պանտերայի բաժանորդները նույնպես անվճար րոպեները սպառելուց հետո ցանցի ներսում կխոսեն 5, իսկ ցանցից դուրս` 35 դրամ/րոպե սակագնով:

Orange Թիթեռը նրանց համար է, ովքեր չեն ցանկանում նախապես ընտրել հեռահաղորդակցվելու իրենց եղանակը և ուզում են ազատ լինել` օգտագործելու ամսական վճարը: Այս բաժանորդագրության հետ կարելի է ստանալ 1000-ից 5000 անվճար րոպե ցանցի ներսում, իսկ ամսական վճարն ամբողջությամբ օգտագործել շարժական կապի այլ ծառայություններից օգտվելու համար:

Orange-ը չի սահմանափակվել միայն նոր սակագնային պլաններով: Ընդառաջ գնալով շուկայի ակնկալիքներին` ընկերությունն առաջարկում է ամենանորաոճ հեռախոսներն ու սմարթֆոնները ձեռք բերել լավագույն գնով` ընդհուպ մինչև 1 դրամով: Միանալով Orange-ի Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով` կարելի է ձեռք բերել, օրինակ, Nokia X3-02 մոդելը` սկսած 1 դրամից, HTC Sensation-ը` սկսած 140,000 դրամից, HTC Wildfire S-ը` սկսած 1 դրամից, iPhone 4-ը` սկսած 180,000 դրամից և այլն:

«Արդեն վաղուց էին մեր բաժանորդներն ակնկալում, որ արևմտյան շուկաների օրինակով մենք Հայաստանում նույնպես կներկայացնենք “անվճար” հեռախոսներ որոշակի ժամկետով բաժանորդագրության պայմանով: Մենք այսօր նաև այդ սպասումն ենք իրականություն դարձնում: Հենց այս պահից Orange-ի խանութներում կարելի է գտնել տարբեր ոճերի ու ապրանքանիշերի 29 մոդել լավագույն գնով», – ասել է Orange-ի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Մինչև խանութ այցելելը բաժանորդները կարող են ծանոթանալ հեռախոսների առաջարկվող պորտֆոլիոյին, ինչպես նաև ինքնուրույն արագորեն ընտրել ամենահարմար սակագնային պլանի և  հեռախոսի մոդելի լավագույն համադրությունը հատուկ առցանց գործիքի միջոցով` այցելելով www.orangearmenia.am/mobile/every-month էջը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01