ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ 42% ԱՃ
2011 թվականի առաջին ինն ամիսների արդյունքում Զարգացման Հայկական Բանկն իր ակտիվների և պարտավորությունների աճի տեմպով ՀՀ բանկային համակարգում գտնվում է առաջատար դիրքերում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ընթացիկ տարվա ինն ամիսների արդյունքներով Զարգացման Հայկական Բանկի ակտիվների աճը, տարվա սկզբի համեմատ, կազմել է 45%, իսկ պարտավորություններինը` 63%:
Միևնույն ժամանակ, աճ է գրանցվել նաև ժամկետային ավանդների մասով. տարեսկզբի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 83%-ով և երրորդ եռամսյակի վերջում կազմել 15.3 մլրդ դրամ: Ինն ամիսների ընթացքում բանկի վարկային պորտֆելն ավելացել է 42%-ով: