Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող TI’ME-ը նշեց հիմնադրման տասնամյակը
11/11/2022 20:20
Կիսվել

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող TI’ME-ը նշեց հիմնադրման տասնամյակը

10 տարի առաջ Երևանում բացվեց TI’ME խանութ-սրահը, որը դարձավ ոլորտում առաջինը` առաջարկելով բրենդային ժամացույցներ ու զարդեր բարձրակարգ սպասարկմամբ:

«Թայմլես» ընկերությունը ներկայացնում է Հայաստանի առաջին ու խոշորագույն հոլդինգային ընկերություններից «Գալաքսին», որն ստեղծել և զարգացրել է 15 առանձին բիզնեսներ Հայաստանում, Վրաստանում ու Բելառուսում:

«TI’ME-ի տասը տարվա ճանապարհը ինձ համար կարևոր խորհուրդ ունի, քանի որ ստեղծվելով գաղափարից, այն այժմ կայացած ու սիրված բրենդ է Հայաստանում: Որդեգրելով հաճախորդների սպասարկման անհատական մոտեցում, մատուցելով բարձրակարգ ծառայություններ հանրությանը հասանելի գնով` TI’ME-ը նոր մշակույթ է ներբերել շուկա: Եվ ես հպարտ եմ, որ այս ժամանակահատվածի ընթացքում կարողացել ենք Հայաստանում ստեղծված TI’ME կոնցեպտը ճանաչելի և պահանջված դարձնել նաև տարածաշրջանում: Վստահ եմ, որ TI’ME-ի կողմից առաջարկվող ինովատիվ լուծումները թիմի շարունակական ջանքերով որակի նոր նշաձողեր կսահմանեն շուկայում»,– ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող TI’ME-ը նշեց հիմնադրման տասնամյակը

«Թայմլես» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին` Երևանում: Հիմնադրման պահին ընկերությունն ունեցել է ընդամենը 4 աշխատակից: 10 տարի անց՝ 2022 թվականին, այն արդեն ունի շուրջ 300 աշխատակից, 38 խանութ-սրահներ երեք երկրում, գլխամասային գրասենյակը` Երևանում: Ընկերությունը ներառված է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում:

TI’ME-ը համագործակցում է ավելի քան 40 բրենդի հետ, որոնց շարքում են՝ Hamilton, Certina, Frederique Constant, Gucci, Edox, Casio, Citizen, Pandora և այլն։ Ապրանքանիշերը ներկրվում են տասնյակ երկրներից, այդ թվում՝ Շվեյցարիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և այլն։

«Թե մեր ընկերությունը, թե «Գալաքսի» ընկերությունների խումբը, յուրաքանչյուր տարի ավելի մեծ նպատակներ և ծրագրեր է դնում մեր առջև։ Ու թվում է, այս պրոցեսն անվերջ է։ Շատ մեծ դրայվ կա մեր ընկերությունում, շարունակ աճում ենք, շարունակ նոր հորիզոններ բացահայտում, ձեռքի տակ միշտ նոր նախագծեր են, նոր բանակցություններ, նոր գործընկերներ, նոր ճանապարհորդություններ ու ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն։ Խելահեղ ռիթմ է, բայց նաև հետաքրքիր է ու մոտիվացնող»,– ասել է TI’ME ընկերությունների գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը:

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող TI’ME-ը նշեց հիմնադրման տասնամյակը

TI’ME-ը հապավում է՝ «Territory Where I’M Excited» («Այնտեղ, որտեղ ես ոգեշնչվում եմ»): Շուկա մուտք գործելով` ընկերությունը փոխել է հաճախորդների սպասարկման վերաբերյալ կարծրատիպերը, ստեղծել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ: 2020թ.-ից ի վեր ընկերությունը նաև գործարկել է E-commerce հարթակը Հայաստանում, ապա նաև Վրաստանում և Բելառուսում։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը: Իր գործունեության ավելի քան 20 տարվա ընթացքում «Գալաքսին» ստեղծել ու զարգացրել է 15 բիզնեսներ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում՝ ապահովելով կառավարումը և ռազմավարական զարգացումը։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոններն են եղել ոլորտային նորարարությունը, արդյունավետ թիմային ներգրավվածությունը և շարունակական ուսուցման հիման վրա մշակված պատասխանատու բիզնես մշակույթը:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58