Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՊՐՈՄՈ-ԿԵՏ Է ԲԱՑԵԼ ՆԱԵՎ HAPPY VOYAGE ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ
17/11/2011 18:05
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՊՐՈՄՈ-ԿԵՏ Է ԲԱՑԵԼ ՆԱԵՎ HAPPY VOYAGE ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սպառողական վարկավորման գործընթացը հաճախորդների համար ավելի օպերատիվ և հարմարավետ կազմակերպելու նպատակով Յունիբանկը շարունակում է պրոմո-կետերի ցանցի ընդլայնումը առևտրի և ծառայությունների մատուցման կետերում: “Happy Voyage”  տուրիստական գործակալության հետ համագործակցության շրջանակներում բանկը պրոմո-կետ է բացել ք.Երևան, Չարենցի 40 հասցեում գտնվող գործակալության տարածքում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Յունիբանկը տուրիստական փաթեթի ձեռքբերման համար վարկը տրամադրում է բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկավորման պայմանները հետևյալն են` տարեկան տոկոսադրույքը` 20%, կանխավճարը`0%,  ժամկետը` 12 ամիս: Ընդ որում, առաջին երկու ամսում հաճախորդը վճարում է միայն տոկոսագումարները:  Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից և հաշիվ-ապրանքագիր գործակալությունից: Բանկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում է անվճար: Արտերկրում տուրիստական ծախսերը հոգալու համար Յունիբանկն առաջարկում է նաև վարկային գծով Visa միջազգային քարտեր:  

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Յունիբանկը համագործակցություն հաստատեց բջջային հեռախոսներ և սմարթֆոններ արտադրող աշխարհահռչակ ընկերություններից ուղիղ մատակարարումների գծով հայաստանյան շուկայի առաջատար “Օրանժ Արմենիա” ընկերության հետ և 10 պրոմո-կետ տեղադրեց Orange-ի ցանցում Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Բանկի պրոմո-կետերն ակտիվորեն աշխատում են նաև  Mobile Centre, Նիքս, Ֆայն, Rich Comp, Iphone.am, MyNotebook.am խանութ-սրահներում:

2011թ.-ի երրորդ եռամսյակի  տվյալներով` Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է:  30.09.2011թ.-ի դրությամբ բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 24.3 մլրդ դրամը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69