Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՅՈՒՆԻԲԱՆԿԻՑ
18/11/2011 17:10
Կիսվել

ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՅՈՒՆԻԲԱՆԿԻՑ

Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է առանց բանկ այցելելու UNISTREAM դրամական փոխանցումներ ստանալու հնարավորություն: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Մամուլի ծառայությունից` նոր ծառայության շնորհիվ դրամական միջոցները կարելի է փոխանցել UNISTREAM, U-Stream + կամ այլ VISA և ArCa քարտերի հաշվին` հեռախոսազանգի միջոցով: Դրամական փոխանցում ստացողն ընդամենը պետք է զանգահարի բանկ` (37410) 59 22 33 հեռախոսահամարով, օպերատորին հայտնի փոխանցման նույնականացման գաղտնաթիվը, քարտի 16-նիշանոց համարը և դրամական միջոցները հասանելի կդառնան նրան անմիջապես գործարքի ավարտից հետո:

«Ստեղծման օրվանից ի վեր UNISTREAM համակարգի գործունեությունն ուղղված է հաճախորդների պահանջմունքների առավել բավարարմանը: Նոր ծառայությունը լրացուցիչ արտոնություն է մեր հաճախորդների համար և ուղղված է սպասարկման որակի և հարմարավետության բարձրացմանը», – ասում է UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի սպասարկման և վերահսկման դեպարտամենտի տնօրեն Նատալյա Տեր–Գևորգյանը: 

Նշենք, որ UNISTREAM քարտը կարելի է անվճար ստանալ Յունիբանկի 37 մասնաճյուղերից ցանկացած մեկում: Քարտի օգտագործումը ենթադրում է PIN-կոդի պարտադիր մուտքագրում, ինչն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ:  Ինչպես նշվում է բանկի տարածած հայտարարության մեջ` մինչև 150 հազար դրամ վարկային գծով U-Stream+ քարտը նույնպես նախատեսված է UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների համար: Վարկի պայմանների համաձայն` 100 հազար դրամ սահմանաչափով քարտերը կարող են ձեռքբերել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր UNISTREAM համակարգով ուղարկել կամ ստացել են դրամական փոխանցում:

Բացի դա, հաճախորդներին անվճար առաջարկվում է “ՅՈՒՆԻՍՏՐԻՄ ՊԼՅՈՒՍ” հաճախորդի քարտ: Քարտի գլխավոր առավելությունը դրամական փոխանցման գործընթացի պարզեցումն ու հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումն է:  

Այսօր UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված և առաջատար համակարգն է Հայաստանում` ինչպես ծավալով, այնպես էլ քանակով: UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2011թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 542 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16.9%-ով: Դրամական փոխանցումների քանակն աճել է 9.5%-ով` հաշվետու  ժամանակահատվածում կազմելով 551 536:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04