Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
ԱՆԻՖ. «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման հետ կապված իրականացվել են ՇՄԱԳ հանրային լսումներ
21/12/2022 13:31
Կիսվել

ԱՆԻՖ. «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման հետ կապված իրականացվել են ՇՄԱԳ հանրային լսումներ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Աբու Դաբիի Մասդար ընկերության համատեղ ծրագրի` «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման հետ կապված դեկտեմբերի 20-ին  Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր, Աշնակ, Դաշտադեմ և Թալին համայնքներում իրականացվել են կայանի կառուցման Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) վերաբերյալ թվով երրորդ հանրային լսումները:

ՇՄԱԳ աշխատանքները համակարգող «Ի Էյ Էներջի Ըդվայզորի» կազմակերպության ներկայացուցիչ Միքայել Թևոսյանը համայնքների բնակիչներին մանրամասն ներկայացրել է մինչ օրս կատարված աշխատանքները: Կազմակերպության կողմից ներգրավվել են տեղական և միջազգային փորձագետներ, որոնց հետ համատեղ իրականացվել են տարածքի պատմահնագիտական և կենսաբազմազանության դաշտային ուսումնասիրություններ, ինչպես նաև սոցիալական ազդեցության գնահատման համար անհրաժեշտ դաշտային աշխատանքներ։

Մ.Թևոսյանի խոսքով, հայցվող տարածքում և մերձակա տարածքներում առանձնահատուկ պահպանության կարիք ունեցող, վտանգված, խոցելի, անհետացման եզրին գտնվող և ՀՀ Կարմիր գրքում կամ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) կարմիր ցուցակում գրանցված բուսատեսակներ եւ կենդանատեսակներ չեն հայտնաբերվել: Չկան նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ, և արևային կայանի կառուցումը շոշափելի վնաս չի հասցնի այստեղ ապրող ողնաշարավորներին։

ՇՄԱԳ-ի ներկայացմանը հաջորդեց հարց ու պատասխանը, որի ընթացքում բնակիչները բարձրացրեցին իրենց մտահոգող հարցերը: Մասնավորապես, չորս համայնքի բնակիչներին հիմնականում հետաքրքրում էր իրականացվելիք սոցիալական աջակցության ծրագրերը: Տեղեկացվեց, որ Մասդար ընկերության կողմից Թալին և Դաշտադեմ համայնքների սոցիալական աջակցության ծրագրերի համար որպես նվիրատվություն տրամադրվել է 320 մլն դրամ: Իսկ Կաթնաղբյուր և Աշնակ գյուղերի համար նախատեսվում է օժանդակության փոքր ծրագրեր, (այդ թվում` տարբեր դասընթացներ) քանի որ այդ գյուղերի հողատարածքները չեն մտնում ծրագրի մեջ, այլ միայն անասունների համար հանդիսանում են արտովայրեր:

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գործող Մասդար ընկերության միջև 200 մՎտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջանակում ստորագրվել է  կառավարության աջակցության համաձայնագիր։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը 174 մլն ԱՄՆ դոլար է, իսկ արտադրվող էներգիայի սակագինը` 0,0290 ԱՄՆ դոլար՝ մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: «Մասդար Արմենիա» համատեղ ըկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին:

Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025 թվականին:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84