ՍԹԱՐ + ՖՐԵՇ
Վաղը` դեկտեմբերի 1-ին, տեղի կունենա Ֆրեշ սուպերմարկետների ցանցի «պաշտոնական» կլանումը ՍԹԱՐ առևտրային ցանցի կողմից:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Մամուլի ծառայությունից` այս որոշումն ընկերությունը կայացրել է ոչ ուղղակիորեն: Սեպտեմբեր ամսին ձեռք բերելով Ֆրեշ սուպերմարկետների ցանցը` ՍԹԱՐ առևտրային ցանցը կանգնեց լրջագույն հարցի առջև` թողնել, որպեսզի Ֆրեշը գործի ինքնուրույն, թե միաձուլել այն ՍԹԱՐ–ի հետ:
Այդ կապակցությամբ ՍԹԱՐ ցանցի մասնագետների կողմից իրականացվել է Ֆրեշ ցանցի իրավիճակային վերլուծություն, այդ թվում նաև վերջինիս հաճախորդների նախընտրությունների և կարծիքների ուսումնասիրություն (Ֆրեշի հաճախորդների 76%-ը դրական արձագանքեցին հավանական կլանման հարցին):
Վերլուծությունների արդյունքում ՍԹԱՐ ցանցի տնօրինությունն եկել է այն եզրահանգման, որ վերանվանումը կտա բազմաթիվ արտոնություններ, և այն դրական միտում կլինի ընկերության գործունեության բոլոր մասնակիցների համար: Այն հնարավորություն կտա ամրապնդելու ցանցի առաջատար դիրքերը շուկայում և հնարավորություն կընձեռի առաջարկելու հայ սպառողներին ծառայությունների ավելի բազմազ և լայն սպեկտոր:
Ընկերության ղեկավարությունը կիրականացնի վերաբրենդավորում Ֆրեշ ցանցի 4 սուպերմարկետներում, որը կավարտվի 2012 թ.-ի գարնանը: