«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ԶՐՈ» ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է նոր «Զրո» կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Լիցքավորելով հաշիվը 3000 դրամով հաճախորդը կստանա 700 ներցանցային րոպե և 150 SMS 0 դրամ սակագնով` հաջորդող 30 օրվա ընթացքում օգտագործելու համար: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Beeline նոր սակագնային փաթեթն անվճար զանգերի և կարճ հաղորդագրությունների հնարավորությամբ մեր հաճախորդներին կընձեռի լրացուցիչ հնարավորություններ և թույլ կտա շփվել` չմտածելով րոպեների մասին: Մենք հետևողականորեն աշխատում ենք այն ուղղությամբ, որ միասնական օպերատորի սակագնային փաթեթների տեսականիում հաճախորդը մշտապես կարողանան ընտրել հենց այն փաթեթը, որն առավելապես համապատասխանում է նրա պահանջներին», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Զրո» կանխավճարային սակագնային փաթեթում 700 անվճար րոպե օգտագործելուց հետո Beeline բջջային ցանցում ելքային զանգի 1 րոպեի արժեքը կազմում է 29,99 դրամ: Դեպի ԼՂՀ և ՀՀ բջջային և քաղաքային ցանցեր մեկ րոպեի արժեքը` 29,99 դրամ: Անվճար կարճ հաղորդագրություններն օգտագործելուց հետո Beeline ցանցում ուղարկած մեկ հաղորդագրության արժեքն է 9 դրամ:
«Զրո» ՍՓ բաժանորդներին հասանելի է «Beeline Բոնուս» ծրագիրը: Անցումը նշված սակագնային փաթեթին բաց է: Անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 067408046 հեռախոսահամարին: Անցման գումարը կազմում է 300 դրամ, հեռախոսահամարը պահպանման օրական բաժանորդավճարը կազմում է 29,99 դրամ:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերյուններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունդիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 864 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Djezzy», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2011թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 199 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով: